Մանվել Գրիգորյանի և նրա հարազատների նկատմամբ իրականացվում է հաշվեհարդար. պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա դատական նիստին Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը դիրքորոշում հայտնեց իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։

Նա Գրիգորյանին առաջադրված յուրացումներ կատարելու մեղադրանքը համարեց հորինված և Գրիգորյանի պատվին ու արժանապատվությանն ուղղված քայլ։

«Անձին մեղադրում են հարկեր, տուրքեր վճարելուց խուսափելու մեջ, մինչդեռ նա իր բոլոր ձեռնարկությունները հանձնել էր հավատարմագրային կառավարման, ինչի պարագայում չէր կարող թաքցնել կամ խուսափել հարկեր վճարելուց»,- հայտարարեց պաշտպանը՝ հարկերից խուսափելու մեղադրանքը անհեթեթ որակելով։

Պաշտպանը միաժամանակ նկատեց, որ թեև Գրիգորյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, սակայն ցանկություն է հայտնել իր կողմից պատճառված ենթադրյալ վնասի հնգապատիկի չափով նվիրատվություն անել պետությանը։ «Մանվել Գրիգորյանի, Նազիկ Ամիրանի և նրա մերձավորների նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան