Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր պայմանագիր է ստորագրվել
Քաղաքականություն
25.06.2019 | 11:26Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության, Թուրքական համագործակցության և կոորդինացիայի գործակալության (TİKA) և Ադրբեջանի՝ քաղաքացիների սպասարկման և սոցիալական նորարարությունների պետական գործակալության (ASAN Hizmet) միջև փաստաթուղթ է ստորագրվել. գրում է ermenihaber-ը:
Այն վերաբերում է երկու երկրների միջև համագործակցությանը՝ բնակչության մասին տեղեկատվական առցանց բազա հանդիսացող «e-devlet» համակարգի և հանրային ծառայությունների ոլորտում։
Բաքվում կայացած արարողության ժամանակ փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարար Օմեր Ֆաթիհ Սայանը, «TİKA»-ի փոխնախագահ Սերքան Քայալարը և «ASAN Hizmet»-ի նախագահ Ուլվի Մեհդիևը։