Եկամտահարկի համահարթեցման վերաբերյալ քննադատությունների մեջ մանիպուլյացիա եմ տեսնում․ Արտակ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստերի աշխատանքը։ Նիստը սկսվել է Հարկային օրենսգրքի փաթեթի քննարկմամբ։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, անդրադառնալով եկամտահարկի համահարթեցման վերաբերյալ քննադատություններին, նշեց, որ այդ քննադատությունների մեջ մանիպուլյացիա է նկատում:

«Էս մասով  որոշակի մանիպուլյացիա կա․ խոսվում է 23 տոկոսով հարկման մասին, բայց չի ասվում այն մասին, որ 2023 թվականի հունվարի 1-ից հարկվելու է 20 տոկոսով։ Այստեղ բավականաչափ մեծ անելիք ունենք բոլորս, որովհետև երբ ստվերը կրճատվում է, կարող ենք այլ թիրախային լուծումներ գտնել․ օրինակ՝ կարող ենք դիտարկել պետական տուրքի գոտիավորման  հարցը։ Եթե նայենք նույն բանկի մասնաճյուղերին Երևանում և Գյումրիում, ապա կտեսնենք, որ գործ ունենք ակնհայտ տարբեր շրջանառությունների հետ, ուստի պետք է կոնկրետ ուսումնասիրություններ անենք, որպեսզի կարողանանք այս հարցին կոնկրետ գնահատականներ ներկայացնել»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։