Ի՞նչ կապ ունի գեներալ Սեյրան Սարոյանը «Իգլա»–ի գործով մեղադրյալի հետ. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 11–ին «Իգլա»–ի գործով հարցաքննվել է կասկածյալ Հրաչյա Մայիլյանը, ով այս գործից անջատված մասով նաև մեղադրյալ է:

Մայիլյանը հայտնել է, որ Թբիլիսիում զբաղվել է ձեռնարկատիրությամբ,որի մասին շատ լավ գիտեր իր ծանոթ Արմեն Պողոսյանը, ով Էջմիածնում հայտնի է «Ժորիկ» անունով: Պողոսյանը իրեն խնդրել է հետաքրքրվել Վրաստանից «Իգլա» տեսակի զենք ձեռք բերելու հնարավորությունների մասին:

«Չգիտեի՝ ի՞նչ զենքի մասին է խոսքը: Ժորիկն ասաց, որ դա տանելու է Ղարաբաղ՝ բանակին, որ պաշտոն տան, իսկ թե ում՝ չգիտեմ: Հետո պարզվեց, որ «Իգլան» պետք է եղել Սանասար Գաբրիելյանին: Դիմեցի ծանոթիս, որն ասաց, որ իրենց մոտ նման զենք չկա»,– ասել է Հրաչյան նախաքննական ցուցմունքում:

Վկան նշեց, որ Ժորիկը իրեն ծանոթացրել է Ռոբերտի հետ, ով ասել է, թե կարող է ուզած զենքը գտնել:

«Արշալույս գյուղի դաշտերից մեկում Ռոբերտը ցույց տվեց խողովակատիպ մի սարք: Զենքը թողել ենք նույն տեղում և վերադարձել Էջմիածին: Ռոբերտն ասաց, որ զենքն արժի 40000 ԱՄՆ դոլար, սակայն վրան պակաս մասեր կան ու 35 հազար դոլարով կարող ենք գնել»:

Ավելի ուշ Հրաչյա Մայիլյանը «Իգլան» տարել ու պահել է իր հանգուցյալ հորեղբոր տանը, սակայն Ժորիկը հրաժարվել է զենքը գնելուց՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ մասեր են բացակայում:

«Այ ստեղ հասկացա, որ Ժորիկն ու Սանոն ինձ կոճկել են: Ինձ կեղծ փաստաթղթեր օգտագործելու փաստով հրավիրել էին ԱԱԾ, այդ ժամանակ էլ որոշեցի պատմեմ կատարվածի և «Իգլա»–ի մասին»,– նշեց մեղադրյալը:

Գործով վկա, ՕՐՕ դաշինքի Էջմիածնի գրասենյակի համակարգող Սուսաննա Հարությունյանը «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում նկատեց.

«Սանոն հազար տարի գեներալ Սեյրանի մոտ է աշխատել: Սամվել Բաբայանը չէր կարող նրա հետ կապ ունենալ: Ես գեներալիտետի աչքի փուշն եմ, բայց արդարության կողմն եմ: Դէ հիմա հասկացեք «Իգլա»–ի հետքերը որ ուղղությամբ են գնում: Սանոն՝ Սարոյան Սեյրանի մարդկանցից ա, սա Էջմիածնում բոլորը գիտեն»:

 

  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: