Գյումրիի «Սասստեքսի» դռները վերջապես բացվել են աշխատողների առաջ. հարկադիր պարապուրդից հետո այսօր վերսկսել են աշխատել

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Այսօր Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասի դռները, երեքշաբթի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վերջապես բացվել են և աշխատակիցներին ներս են թողել: Շուրջ մեկ ամիս տևած հարկադիր պարապուրդից հետո աշխատակիցներին թույլ են տվել աշխատել: Թե ի՞նչ պայմաններով են աշխատողները շարունակելու աշխատել, նրանց կողմից բարձրացված խնդիրները լուծվե՞լ են, թե՞ ոչ, դեռ պարզ չէ։

«Այսօր «Սասստեքսի» աշխատողները գնացել են աշխատանքի, ներս են թողել, որ  աշխատեն։ Այսօր ոնց որ խնդիր չի եղել: Չեմ կարող ասել՝ անցել են նորմալ աշխատանքային ռեժիմի՞, թե՞ ոչ, բայց, համենայն դեպս, այսօր աշխատում են: Օրվա վերջում ամեն ինչ պարզ կլինի։ Աշխատողներին ես խնդրել եմ, որ օրվա վերջում  մոտենան ինձ, որպեսզի կարողանանք պարզել՝ ինչ է տեղի ունեցել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը։

Փոխմարզպետը նշեց, որ մանրամասներին չի տիրապետում, աշխատողները միայն զանգել են ու ասել, որ աշխատավայրում են ու աշխատում են։

Նշենք, որ ապրիլի՝ կիսատ վճարված աշխատավարձին ավելացել է նաև մայիսի չվճարված աշխատավարձը: Աշխատավարձերի վճարման հարցում ևս դեռ հստակություն չկա:

«Մայիսի աշխատավարձի հետ կապված էլ նորություն չկա, տեղեկություն չեն փոխանցել։  Ինչ-որ ասել են, որ պատրաստվում են աշխատավարձը փոխանցել։ Ոչ հստակ պատասխան են տվել։ Համենայն դեպս, ինձ թվում է, որ կփոխանցեն հաշվարկային աշխատավարձը, իրենց բանաձևով ինչ-որ հաշվել են»,- ասաց Վարդան Գրիգորյանը։

Հավելենք, որ «Սասստեքս» կարի արտադրամասում հունիսի 12-ից սկսված տեսչական ստուգումների  արդյունքներն ամփոփվելու են այսօր:

«Տեսչական մարմնի ներկայացուցիչները  մի օր են եկել, 2-րդ անգամ գալը հետաձգեցին: Այսօր ժամկետն ավարտվում է, արդյունքը պիտի ներկայացնեն»,- ասաց Շիրակի փոխմարզպետը՝ հավելելով, որ օրվա ավարտին՝ արտադրամասի աշխատողների հետ հանդիպումից հետո, արդեն հստակ տեղեկություններ կլինեն:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ից Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատողները բողոքում են աշխատանքային վատ պայմաններից և պահանջում վճարել իրենց ապրիլի ամբողջական՝ 55.000 դրամ  և մայիսի աշխատավարձերը։

Էմմա Չոբանյան