2018 թ. 3 պետգույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213,229 մլն դրամ․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Ազգային ժողովում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին» հաշվետվությունը, ըստ որի՝ 2018 թվականին մասնավորեցվել է երեք օբյեկտ՝ «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ն, «Դիլիջան մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ն և «Տաշիր» կինոցանցի գույքը։

Մասնավորեցման արդյունքում  ստացված միջոցները կազմել են 213,229 մլն դրամ, որից` ընկերությունների և գույքի մասնավորեցումից ստացված միջոցները՝ 179,413 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 33,816 մլն դրամ:

Ըստ նախարարի՝  աճուրդով մասնավորեցվել են նաև «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն և «Երառ-սպասարկում» ՓԲԸ-ն:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 166,671 մլն դրամ: 2018 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 46,558 մլն դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։