ՄԻՊ-ն ընդունել է ԻԻՀ փաստաբանների պալատի պատվիրակությանը

Լուրեր

02.07.2026 | 12:10
ԵՀ նախագահը Երևան է ժամանել // Ուկրաինային զանգվածային հարվածի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 12:03
Կատարը հայտարարել է, որ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները «դրական առաջընթաց» են գրանցել
02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:54
«ՀայաՔվե»-ի և «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությանը, որին ուղեկեցել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Արման Թաթոյանը կարևորել է անկախ փաստաբանության դերը մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ամրապնդման գործում՝ կարևորելով Հայաստանի Փաստաբանների պալատի գործունեությունն ու համատեղ աշխատանքը:

Նա ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, անդրադարձել փաստաբանների հետ համագործակցության հարցերին:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ փակ հաստատություններում չհայտարարված այցերի ժամանակ մշտապես մեծ ուշադրություն են դարձնում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների իրավունքների երաշխավորմանը՝ նրանց օրինական պահանջմունքներին, այդ թվում՝ կրոնական համոզմունքներին համահունչ:

Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինինը ներկայացրել է իրենց երկրում փաստաբանների աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության գործում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցություն մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: