Պահանջում ենք Գագիկ Ծառուկյանից՝ պաշտոնապես ներողություն խնդրի բոլոր այն լրագրողներից, ում վիրավորել է. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

Լրագրողական 9 կազմակերպություն հայտարարություն է տարածել, որով պահանջում են, որպեսզի Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես ներողություն խնդրի բոլոր այն լրագրողներից, ում վիրավորել է: Հայտարարությունում ասվում է.

«Երեկ՝ հունիսի 19-ին, խորհրդարանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կրկին աչքի է ընկել լրագրողների նկատմամբ անվայելուչ վերաբերմունքով։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզաննա Ստեփանյանի՝ օրենքին ենթարկվելու մասին հարցին ի պատասխան նա զայրացել ու ագրեսիվ տոնով ասել է. «Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի»։ Այնուհետև իրեն հատուկ բառապաշարով Ծառուկյանը մեղադրել է լրագրողին և նրա գործընկերներին՝ ինչ-ինչ հանձնարարություններ կատարելու, «դատարկ-դատարկ խոսելու» մեջ։

Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն չորրորդ դեպքն է, երբ նույն անձը անբարեկիրթ պահվածք է դրսևորում և վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների հասցեին։ Ընդ որում՝ դրանցից մեկի ընթացքում, երբ նրան դուր չէր եկել «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հարցը, ԲՀԿ առաջնորդը սպառնացել է, թե լրագրողը դեռ պետք է պատասխան տա։

Այս մեկը մյուսին հետևող միջադեպերը վկայում են, որ Գագիկ Ծառուկյանը, չնայած երկար տարիներ ԱԺ-ում ներկայացված կուսակցություն է ղեկավարում, այդուհանդերձ, այդպես էլ ձեռք չբերեց քաղաքական գործչին անհրաժեշտ հատկություններ՝ հանդուրժողականություն, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելու ունակություն, զսպվածություն։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում լրագրողների հանդեպ՝ խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի պահվածքի առնչությամբ և պահանջում ենք.

  • Գագիկ Ծառուկյանից՝ պաշտոնապես ներողություն խնդրել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզաննա Ստեփանյանից, «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանից և բոլոր այն լրագրողներից, ում վիրավորել է, և հավաստիացումներ, որ ապագայում նման պահվածքը չի կրկնվի։
  • Ազգային ժողովի ղեկավարությունից՝ քննարկման առարկա դարձնել Գագիկ Ծառուկյանի վարքագիծը խորհրդարանում հավատարմագրված լրագրողների նկատմամբ և գնահատական տալ դրան՝ պատգամավորական էթիկայի տեսանկյունից։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»