Օրենսդրությամբ սահմանված հարկերը պետք է վճարվեն. Վախթանգ Միրումյան

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

«Հանրային սննդի ոլորտում գործունեությունը պետք է տարբերվի ապրանքների առաքումից: Երբ menu.am-ի միջոցով տեղի է ունենում ապրանքների առաքում, օրենսդրությունը շատ հստակ սահմանում է՝ դա չի հարկվում քառակուսի մետրով, հարկվում է իրացումից հասույթով և որևէ տարանջատման խնդիր չկա»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Հիշեցնենք՝ վերջերս Երևանում գործող մեծ ու փոքր բազում ռեստորանների, պանդոկների և հանրային սննդի այլ օբյեկտների սեփականատերեր պարզել էին, որ իրենց պատրաստած ուտեստները Menu.am-ի և սննդի առաքման այլ ծառայությունների միջոցով հաճախորդին հասցնելու դեպքում պետք է նաև ԱԱՀ կամ շրջանառության հարկ վճարեն՝ արտոնագրային վճարից բացի։

Հարցին՝ փաստորեն նախկինում այդ հարկը չի՞ վճարվել, Միրումյանը դժվարացավ պատասխանել: «Ես չեմ կարծում, որ մենք հարվածում ենք որևէ տնտեսվարողի շահին, դա մեր խնդիրն ու նպատակը չէ, մենք չպետք է մոռանանք պետության շահի մասին: Պետության շահն այն է, որ օրենսդրությամբ սահմանված հարկերը վճարվեն»,- շարունակեց Միրումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան