Իրավիճակը շարունակում է սրվել Մերձավոր Արևելքում

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վաշինգտոնի ու Թեհրանի միջեւ առանց այն էլ լարված իրավիճակն ավելի սրվեց Օմանի ծովածոցում նավթակիր երկու նավերի դեմ իրականացված հարձակումից հետո, ինչի մեջ ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին, իսկ վերջինս՝ հերքում մեղադրանքները. գրում է amerikayidzayn.com-ը:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսն ասում է, թե իրենք ունեն հետախուզության հավաստի տվյալներ այն մասին, որ նավերի դեմ ռումբային հարձակումներն իրականացվել են Իրանի կողմից։ ՝՝Այս հատվածում չկա որեւէ մի միավոր, որն ունենար այդ հմտությամբ գործելու կարողություն՛՛, ասել է նա։

Իսկ Իրանի այն հայտարարությունը, ըստ որի այստեղ հարստացված ուրանի ծավալները շուտով կգերազանցեն պայմանագրով նախատեսված ծավալներին, Պետդեպարտամենտի խոսնակն անվանում է ՝՝միջուկային հափշտակում՛՛ ու կոչ անում միջազգային համայնքին տեղի չտալ այդ հայտարարությանը։ Նրա խոսքերով, Իրանը շարունակ է խախտել պայմանավորվածությունները։

Պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, որ իր երկիրը կդիմի անհրաժեշտ ամեն մի քայլի, այդ թվում՝ դիվանագիտական ու նույնիսկ ռազմական գործողությունների, թույլ չտալու համար, որ Իրանը ստեղծի միջուկային զենք։

Իսկ ահա ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ Թրամփի վարչակազմին են մեղադրում իրադրությունը լարելու մեջ։
Սենատոր Փաթրիկ Լիհին օրինակ ասում է, թե Միացյալ Նահանգներն էր, որ դուրս եկավ կնքված համաձայնագրից, մի համաձայնագիր, որը նրա խոսքերով, միջուկային ծրագրից Իրանին հետ պահելու միջոց էր։

Հարեւան երկրներից Իսրայելը կոչ է անում ուժեղացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ռուսաստանը, հակառակը, հիշեցնում է, որ միջազգային դիտորդները վերջերս էին եկել այն եզրակացության, որ Թեհրանը լիովին է իրագործում միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունները։

Իսկ ահա Փոմփեոն հանդիպումներ է անցկացնում զինված ուժերի հրամանատարության հետ՝ քննարկելու համար Մերձավոր Արեւելքում հավելյալ ուժեր տեղակայելու հարցը։ Կա այստեղ ամերիկյան ուժերի թիվը 1ՕՕՕ-ով համալրելու մտադրություն։