Քննարկում՝ «Հայ-ռուսական հարաբերություններ. հանրային նոր վերաբերմունք» թեմայով (ուղիղ)

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վրաստանում «Agile Spirit 2017» զորավարժությանը մասնակցությունից Հայաստանի՝ վերջին պահին հրաժարվելը և Երևանի վեց փողոցների անվանափոխության «Ելք»-ի նախաձեռնությանը Մոսկվայի պաշտոնական շրջանակներից հնչած կոշտ գնահատականները խոսում են, մի կողմից, Հայաստանում ՌԴ-ի դերի վերանայման գործընթացի շարունակականության, իսկ մյուս կողմից՝ ՀՀ-ի վրա Ռուսաստանի ճնշումների նոր ալիքի առկայության մասին:

Հատկանշական է, որ եթե ժամանակին ՀՀ-ի վրա Ռուսաստանի ազդեցության գործիքները կիրառվում էին քաղաքական էլիտաների մակարդակում, այժմ հատկապես ՌԴ-Արևմուտք լարվածության խորացման համատեքստում, դրանք դառնում են բազմազան: Բանը հասել է նրան, որ Ռուսաստանի Դաշնության Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային կոմունիկացիաների վերահսկման դաշնային ծառայությունը պաշտոնապես («Роскомнадзор») պահանջել է ՀՀ-ում գրանցված «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի ArmRus.info լրատվական կայքից հեռացնել Հայաստանի ներդրողների ակումբի անդամ Ռուբեն Թաթուլյանի (քրեական աշխարհում հայտնի «Ռոբսոն» մականվամբ)՝ Չեխիայում ձերբակալության մասին նյութը (http://armrus.info/archives/29039):

«Ռոսկոմնադզոռն» իր պահանջը հիմնավորում է Ռուսաստանի Դաշնության «Անձնական տվյալների մասին» օրենքի դրույթներով:

Այս ամենի ֆոնին հայաստանյան հասարակությունում ավելի ու ավելի շատ են հարցականի տակ դնում ՌԴ-ի՝ որպես ռազմավարական դաշնակցի դերն ու նշանակությունը: Շատ հաճախ, երբ Հայաստանի եւ Ռուսաստանի անգամ ամենավերին էշելոնի պաշտոնյաները խոսում են բարեկամական, եղբայրական հարաբերությունների ընդլայնման ու խորացման մասին, երկու երկրների հասարակություններում միմյանց նկատմամբ ընկալումների մեջ ֆունդամենտալ տեղաշարժեր են տեղի ունենում: Այդ տեղաշարժերի դինամիկան հաճախ ոչ միայն չի համապատասխանում եղբայրության մասին պաշտոնական բուռն հռետորաբանությանը, հաճախ ավելին՝ ճիշտ հակառակ գործընթացի ականատեսն ենք դառնում:

Ըստ 2016 թ-ի վերջին հրապարակած Եվրասիական զարգացման բանկի հետազոտության արդյունքների, ՀՀ բնակչության շրջանում Ռուսաստանի՝ որպես բարեկամական երկրի նկատմամբ դրական վերաբերմունքը կտրուկ, ավելի ճիշտ երկնիշ անկում է գրանցել: Մեկ տարվա ընթացում Հայաստանում ավելի քան 17 տոկոսով նվազել է Ռուսաստանը որպես բարեկամ պետություն համարող մարդկանց քանակը: Անցած տարվա տվյալներով ՀՀ բնակչության 69 տոկոսն է Ռուսաստանին բարեկամ պետություն համարում: Ժամանակային առումով ՌԴ-ի նկատմամբ հանրային ընկալումներում բացասական միտումները կարծես դառնում են անկասելի: Եվրասիական զարգացման բանկի հետազոտության համաձայն` 2015 թ.-ին նույն ցուցանիշը կազմում էր 86 տոկոս, իսկ 2014 թ.-ին՝ 87 տոկոս:

Ինչպիսի՞ն են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս որակը, ի՞նչ տրամաբանությամբ են դրանք զարգանում, կա արդյոք դրանց վերարժեքավորման անհրաժեշտություն, ինչպիսի՞ն են այդ հարաբերությունների հանրային ընկալումները և արդյոք այդ ընկալումներն ազդում են երկկողմ պաշտոնական հարաբերությունների վրա: Այս հարցերի շուրջ սեպտեմբերի 11-ին ժամը 12:00-ին «Հոդված 3» ակումբի հրավիրած ««ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՆՐԱՅԻՆ ՆՈՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՆԵՈԳԱՂՈՒԹԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ» հանրային քննարկմանը:

Քննարկման բանախոսներն են.

ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ

ԱՂԱՍԻ ԹԱԴևՈՍՅԱՆ, ազգագրագետ

ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Երևանի մամուլի ակումբի նախագահ