370 մլն դոլար է ներդրվել մեր հայրենիքի զարգացման համար․ Հայկակ Արշամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Գործունեության 27 տարում «Հայաստան» համահայկական հիմնադրամը շուրջ 370 միլիոն դոլարի գումար է ներդրել Հայաստանի ու Արցախի զարգացման համար։ Հիմնադրամը գործընկեր կառույցներ ունի 19 երկրներում՝ Կանադայից, ԱՄՆ-ից սկսած մինչև Մերձավոր Արևելք և Ավստրալիա»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան ժողովում հայտարարեց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

Հիշեցնենք, պարոն Արշամյանը հիմնադրամի տնօրենի պաշտոնն ստանձնել է անցած տարվա հոկտեմբերից, երբ, նրա խոսքով, հիմնադրամը բավականին դժվար կացության մեջ էր, հատկապես վստահության և վարկանիշի առումով։

Ճգնաժամը հաջողվել է հաղթահարել Հայաստանի Հանրապետության և Արցախի նախագահների, հիմնադրամի աշխատակազմի ջանքերով։ Հայկակ Արշամյանն այսօր մեծ խնդիր է տեսնում սփյուռքի հետ աշխատանքներում:

«Մենք մեծ մարտահրավեր ունենք սփյուռքում աշխատելու, որովհետև սփյուռքի մեր հայրենակիցները կարիք ունեն բարևի, ուղղակի ուշադրության և մարդկային վերաբերմունքի։ Դա նաև հիմնադրամի քաղած դասերից մեկը պետք է լինի՝ ինչպես աշխատել և խոսել մարդկանց հետ։ Հարցը գումարը և դրամը չէ, հարցը համատեղ ներգրավվածությունն է հայրենիքի զարգացման գործում»,- նկատեց Արշամյանը:

Ռոբերտ Անանյան