Ծանուցագիրը դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքի՞ն. Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ իրավունք չունեին իրեն ծանուցագիր ուղարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ծանուցագիր երբ ուղարկում են, դնեմ «ռամկայի» մեջ, կախեմ պատի՞ն: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով հարցին, որ եթե Քննչական կոմիտեն ծանուցագիր ուղարկի, ապա այն կրկին կպատռի՞:

Հիշեցնենք, որ Աբովյանի ընտրությունների նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի ավտոմեքենայի հրկիզմանն անդրադառնալով՝ Ծառուկյանն ասել էր՝ «դա սարքած գործ է»։ Այս հայտարարությունից հետո Քննչական կոմիտեն հարցաքննության նպատակով ծանուցագիր էր ուղարկել Գագիկ Ծառուկյանին, իսկ ավելի ուշ պաշտոնապես հայտնեցին, որ Ծառուկյանը պատռել է ծանուցագիրը։

ԲՀԿ առաջնորդն այսօր հաստատեց, որ ծանուցագիր ստացել է՝ այդպես էլ չհստակեցնելով՝ պատռե՞լ է այն, թե՞ ոչ։ Փոխարենը նա կրկին հարց հնչեցրեց. «Դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքի՞ն»:

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանն ընդգծեց՝ Քննչական կոմիտե գնալու կարիք չկա, ավելին, ասաց՝ ծանուցագիր ուղարկելով՝ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսևորել. «Իրավունք չունենին ծանուցագիր ուղարկել ինձ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան