Մենք ի՞նչ ավելի լավ առաջա՞րկ ունենք այլ երկրների կողմից. Գագիկ Ծառուկյանը՝ ԵՏՄ-ից դուրս գալու մասին

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Ցանկացած կուսակցություն իրավունք ունի առաջարկ անելու ու ներկայացնելու: Եվ ես իմ թիմին այսօր հրահանգել եմ, որ ցանկացած կուսակցություն, երբ հարց է բարձրացնում, պարտավոր եք ներկա լինելու, քննարկելու և համապասխան որոշում կայացնելու: Հլա թող մի հատ ներկայացնեն: Մենք ի՞նչ ավելի լավ առաջա՞րկ ունենք այլ երկրների կողմից, որ ներդրումներ կլինեն, տարեկան 4 մլրդ կներդնեն, ժողովրդի վիճակը կլավանա, անվտանգությունն ավելի ապահով կլինի: Պետք լինի, կքննարկենք, և հնարավոր է մենք այլ կերպ անդրադառնանք»,- այս մասին խորհրդարանում Factor.am-ի հարցին ի պատասխան, ինչ դիրքորոշում ունեն ԵՏՄ-ից դուրս գալու ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած նախաձեռնության հետ կապված, կո՞ղմ կքվեարկեք, թե՞ դեմ, հայտարարեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանի համոզմամբ՝ Հայաստանում ԵՏՄ-ի հնարավորությունները ճիշտ չեն օգտագործում. «200 միլիոնանոց շուկա է: Կարելի է այդ հարցն էլ քննարկել, թե ինչ կարելի է անել: Անհնարին ոչինչ չկա: Հարկավոր է նայել ու քննարկել առաջարկը, ոչ թե աչքի տեղը ունքն էլ հանել: Եվրամիության հետ էլ ասում են, բայց մենք տեղյակ չենք: Մեզ չեն ասում՝ ինչ ենք անում: Երբ կտեղեկանանք, համապատասխան կասենք: Այլ հարցեր ունե՞ք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան