«Ֆեյքերին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները կսպառվեն, և նրանք կհայտնվեն «բոմժի» կարգավիճակում». Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
19.10.2026 | 18:18
Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել
19.10.2026 | 18:10
Իսրայելը 235 մլն դոլարի զենք կմատակարարի Ադրբեջանին //Եկեղեցին դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 18:05
Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը
19.10.2026 | 17:56
ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա
19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
19.10.2026 | 17:39
«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել
Բոլորը

«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության համագումարի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձ կատարեց հեղափոխությունից հետո ստեղծված հիսուն հազար աշխատատեղին: Նա մի ուշագրավ հայտարարություն արեց, մասնավորապես, ասաց, որ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի և յութուբում dislike դնողների համար:

«Անցյալ տարվա մայիսից մինչև այս տարվա մայիս ՀՀ-ում պաշտոնապես արձանագրվել է 51 հազար նոր աշխատատեղ: Դրանց մի մասը ստվերից դուրս եկած, մյուս մասը՝ նոր ստեղծված աշխատատեղերն են, բայց երեկ մի զեկույց կարդացի և հասկացա, որ մեր 100 փաստերում աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի և յութուբում dislike դնողների համար»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ այս դեպքում աշխատատեղերի ավելացման ցուցանիշները եռանիշ, քառանիշ աճեր կգրանցեին:

«Չնայած, մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն և համոզված եղեք՝ մենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերի և dislike դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն, և նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան