«ՍԱՍ»-ի Արտակը իշխանության հենարաններից է, ի սկզբանե պարզ էր՝ պատիժ չի լինի. Ավետիք Իշխանյան

Լուրեր

12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն անձինք, որոնք պատրանքներ ունեին, որ «ՍԱՍ»-ի աղմկահարույց ձայնագրության փաստով հարուցված գործը շարունակություն կունենա, չեն պատկերացնում Հայաստանի քաղաքական համակարգը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք իշխանյանը:

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է «ՍԱՍ»-ի աղմկահարույց ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը:

«Հայաստանում քաղաքական համակարգը հետևյալն է՝ իշխանությունը պահել ամեն գնով և իշխանության հենարաններին որևէ ձևով չվիրավորել: Հաշվի առնելով, որ «ՍԱՍ»-ի Արտակը իշխանության հիմնական հենարարններից մեկն է, իսկ Հայաստանում հիմնական հենարաններն են ֆինանսական բուրգերը և իրավապահ մարմինները, ապա պատժել հենարաններից որևէ մեկին, կնշանակի` ճոճել ամբողջ քաղաքական համակարգը»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ի սկզբանե գործի նման հանգուցալուծումը սպասելի էր:

Ըստ Իշխանյանի՝ եթե Հայաստանը լիներ իրավական պետություն, ապա այդ սենսացիոն բացահայտումից հետո Արտակ Սարգսյանն առնվազն պետք է հրաժարվեր իր պատգամավորական մանդատից: «Այն, որ նա չհրաժարվեց մանդատից և շարունակեց մնալ նախագահի մերձավորներից, դրանից հետո թյուրիմացություն էր կարծել, որ պատիժ կլինի»,- շարունակեց Իշխանյանը՝ պնդելով, որ քրեական գործն էլ ձևական էր հարուցված:

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հրազադանի քաղաքապետի որդուն ոսկե մեդալ շնորհելու փաստին՝ շեշտելով, որ Հայաստանում գործում է ընտրովի արդարադատություն: «Եթե չեմ սխալվում, ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը բավականին բարձր առաջադիմություն ունի, հնարավո՞ր է՝ նա նույնպես մեդալ ստանա նախագահի կողմից, իհարկե` ոչ »,- հավելեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան