ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ԱՊՀ ՊՆԽ առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի նիստը

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հունիսի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստը:

«Կոմիտեի նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների (պաշտպանական գերատեսչությունների) պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, մասնավորապես՝ մինչև 2025թ. ԱՊՀ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, ուսումնամարտական պատրաստության համակարգը ազգային զինված ուժերում և դրա փորձի կիրառումը միջազգային ռազմական համագործակցության ընթացքում, ազգային զինված ուժերի ամենօրյա գործունեության առաձնահատկությունները ԱՊՀ հարավային սահմաներում ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում, ԱՊՀ պետությունների զինված ուժերի համագործակցության հիմնական ուղղությունները ԱԹՍ-ների կիրառման բնագավառում, 2019թ. միջազգային բանակային խաղերի կազմակերպում և անցկացում, ՀՀ-ում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների համատեղ հակաահաբեկչական զորավարժության զորային փուլի նախապատրաստում և այլն:

Նիստի շրջանակներում համակարգող կոմիտեի անդամները պարգևատրվել են ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով:

ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի անդամներին նիստի ավարտին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նիստի մասնակիցները հունիսի 13-ին այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին»,- ասված է հաղորդագրությունում: