Արցախում տարբեր պաշտոնյաներ թալանում են պետական բյուջեն հիմնադրամների միջոցով․ «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
Բոլորը

Երևանը պետք է աջակցի Արցախին՝  2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին պատրաստվելու համար, դիտորդական առաքելության հարցը պետք է լուծվի և խոսքը վերաբերում է նաև այդ ընտրական գործընթացին քաղաքացիական հասարակության ներգրավմանը։

Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը։

«Քանի դեռ Բակո Սահակյանը և իր ոչ ֆորմալ խումբն իշխանություն է, դժվար է լինելու արդար ընտրություններ կազմակերպել, բայց բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել, որպեսզի այն խայտառակ ընտրությունները, որոնք եղել են Արցախում, այլևս չլինեն, որովհետև արդեն դժվար է լինելու նախկինի նման վարչական ռեսուրսներն օգտագործել, քանի որ իշխանական բուրգն այլևս մոնոլիտ չէ»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է հետևողական լինի այս հարցում, քանի որ ՀՀ-ից հարկատուների գումարներն են նաև հոսում Արցախ։

«Արցախում տարբեր պաշտոնյաներ պարզապես թալանում են Արցախի պետական բյուջեն ներդրումային և այլ հիմնադրամների միջոցով, այս ամենը չի վերահսկվում։ Արցախում ռեսուրսների կենտրոնացվածության պատճառով չկա անկախ մամուլ, չկա ուժեղ քաղաքացիական հասարակություն, ուստի Երևանը պետք է այս հարցերում իր մասնակցությունն ունենա»,- նշեց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում։