Արցախում պայքարը կարող է դուրս գալ փողոց ու չգիտենք՝ ինչ տհաճ անակնկալներ կարող է մատուցել․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի համոզմամբ՝ Արցախում տեղի ունեցած կադրային փոփոխություններն ու պաշտոնանկությունները այդքան էլ կարևոր չեն, բայց ապագան կառուցելու համար նախ պետք է անցյալը մաքրել, ուստի եթե ցանկանում ենք Արցախում ունենալ ժողովրդավարություն, ապա չենք կարող առանց որոշ մարդկանց անցյալը հասկանալու, դրան հասնել։

«Արցախում նույնպիսի խնդիրներ կան, ինչպիսին Հայաստանում՝ ներառյալ Երևանում են եղել։ Հարցեր կան, որոնց պետք է պատասխաններ տան նախկին և ներկա գեներալները։ Եթե մենք ցանկանում ենք ժողովրդավարություն, ապա չենք կարող դրան հասնել՝ առանց այդ մարդկանց անցյալն իմանալու, իսկ ինչ վերաբերում է Արցախի անվտանգությանը, ապա դրա հիմնական առանցքը միասնական բանակն է, որն էլ իր առաջ դրած խնդիրն իրականացնում է»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Արա Պապյանը։

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարի խոսքով ՝ հարց է առաջանում արդյոք ներկա վարչախմբի մնալու պարագայում մենք իսկապես կունենա՞նք ժողովրդավարական ընտրություններ Արցախում։ «Եթե, օրինակ, Սերժ Սարգսյանը մնար իշխանության, մենք արդյոք դեկտեմբերին կունենայի՞նք ժողովրդավարական ընտրություններ»,- հարցադրում հնչեցրեց Պապյանը։

Վերջինս նաև նշեց, որ անհրաժեշտ է նաև հասկանալ՝ արդյոք վտանգ կա, որ Արցախի նախագահական ընտրություններին ընդառաջ պայքարը դուրս կգա փողոց, որովհետև չգիտենք՝ թե այդ փողոցային պայքարն ինչ տհաճ անակնկալներ կարող է մատուցել։

 

Մանրամասները՝ տեսանյութում։