Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում․ պաշտպան

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասյօր հրավիրված ասուլիսին ասաց, որ Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում․ «Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժնում օրը 16-17 ժամ ինսուլին է ստանում, 24 ժամ արհեստական շնչառության տակ է՝ կամ քթի միջոցով, կամ բերանի։ Ահավասիկ մենք դասական խոշտանգման և նրա նկատմամբ հաշվեհարդարի հետ գործ ունենք»։

Լևոն Բաղդասարյանն ասում է, որ Մանվել Գրիգորյանի գործով ներպետական ատյաններում տեղաշարժ չկա, միայն ՄԻԵԴ դիմելուց հետո են անձին տեղափոխում քաղաքացիական հիվանդանոց․ «Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց» պնդելով, որ այնտեղ կան բավարար պայմաններ, դա այն դեպքում, երբ կառավարությունը վերցրել էր պարտավորություն, որ վերջինս քաղաքացիական հիվանդանոցում բուժումը կստանա։ Էլի ներքին ատյաններում և մամուլում բարձրաձայնեցին, բայց էլի արդյունք չստանալով, դիմեցինք ՄԻԵԴ, որտեղ կայացվեց համատասխան որոշում՝ անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, խոշտանգման մասին մեր դիմումն էլ որոշվեց լսել առաջնահերթության կարգով»։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր և նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղաափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Պաշտպանների պնդմամբ՝ նրա կյանքին վտանգ է սպառնում։

Լիլիթ Շաբոյան