Քոչարյանի համար երաշխավորագիրը հնարավորություն տվեց բարձրացնել Արցախի նախագահի քաղաքական հեղինակությունը. Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
19.10.2026 | 18:18
Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել
19.10.2026 | 18:10
Իսրայելը 235 մլն դոլարի զենք կմատակարարի Ադրբեջանին //Եկեղեցին դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 18:05
Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը
19.10.2026 | 17:56
ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա
19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
19.10.2026 | 17:39
«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ, «Քրիստոնեա-դեմակրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինքը ևս տեսնո՞ւմ է ջանքեր՝ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հնարավոր քաղաքական համագործակցությունը կանխելու համար, ինչի մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ասաց, որ այս պահին կոնկրետ ջանքեր չի տեսնում, թեև ոչինչ չի բացառում:

«Այն ամենը, ինչ կապված է նախկինի կամ նախկինների հետ, փորձում են ներկայացնել բացառապես սև գույներով, որը, ի դեպ, միշտ չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Հարությունյանը:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է Քոչարյան-Սարգսյան քաղաքական համագործակցությունը, Հարությունյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ոչ մի բան պետք չի բացառել: Ես նման տեղեկատվություն չունեմ»:

Հստակեցնող հարցին, թե Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ապագա ունի՞ Հայաստանում, Խոսրով Հարությունյանն արձագանքեց. «Ամեն ինչ կախված է, թե այդ դատավարությունն ինչ ընթացք կունենա և որքանով դատավարության արդյունքները կբխեն իրական արադարադատության պահանջներից, մյուս կողմից՝ կբավարարեն հանրության սպասելիքները»:

Ըստ Հարությունյանի՝ Մարտի 1-ի իրական բացահայտումը հնարավորություն կտա պատմության այդ էջը շրջել: «Եվ դա ճիշտ է, բոլորն են սպասում դրան: Խնդիրն այն է, որ դա պետք է լիովին համապատասխանի արդարադատության պահանջներին, որ որևիցե մեկի մոտ կասկած անգամ արդյունքների վերաբերյալ չառաջանա: Նախևառաջ պետք էր սկսել սպանության գործերի բացահայտումից»,- ասաց Հարությունյանը՝ շարունակելով. «Մարտի 1-ը բացահայտված կլինի այն ժամանակ, երբ հանրությանը հայտնի լինեն սպանություն կատարողներն ու նրանց հրաման տվողները: Բացահայտումը պետք էր սկսել ներքևից: Եթե ՀՔԾ-ն այս ուղղությամբ քայլեր է կատարում, պետք է ասել, որ ճիշտ ուղղությամբ է գնում: Մնում է, որ այդ բոլորը լինի ապացուցված, ոչ շինծու»:

Դիտարկմանը, թե գործով նոր բացահայտումներ ու ձերբակալություններ են հնարավոր, նաև, օրինակ, այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի  ներգրավմամբ, Հարությունյանն ասաց. «Անկախ նրանից, թե ովքեր են, կարևոր է, որ դա հանրության համար դառնա աներկբա»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի համար Արցախի նախագահի երաշխավորագրին և դրանում Սերժ Սարգսյանի մասնակցությանը, Հարությունյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ Բակո Սահակյանը կամ Արկադի Ղուկասյանն ինչ-որ մեկի դրդմամբ են երաշխավորել, կարող է՝ խորհրդով»:

Խոսրով Հարությունյանը խոսքով՝ Քոչարյանի համար երաշխավորագիրը ճիշտ էր, որովհետև դատարանը հնարավորություն տվեց բարձրացնել Արցախի նախագահի քաղաքական հեղինակությունը: Փոխարենը Հարությունյանի համար անհասկանալի է, թե «ինչո՞ւ այդ միջնորդությունը հանրության մի հատվածի մոտ հիվանդագին վերաբերմունքի արժանացավ»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր նաև հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացառապես քաղաքական ակտ է, մասնագիտական քննարկումներ չեն ծավալվելու, որովհետև հանձնաժողովի կարողությունները մեծ հույսեր չեն ներշնչում։ Հարցին, թե հանձանաժողովի աշխատանքը չսկսած՝ նման գնահատականն արդյոք չի՞ նշանակում, որ ՀՀԿ-ն որոշակի մտահոգություններ ունի՝ կապված հնարավոր բացահայտումների հետ իր գործունեության վերաբերյալ, Հարությունյանն ասաց, թե ինքը նույնպես այն կարծիքին է, որ հանձնաժողովը չի կարող խուսափել քաղաքական դիրքրոշումից և հարցը պետք է քններ ՊՆ-ն՝ ծառայողական քննությամբ:

«Ինքան էլ հանձնաժողովը փորձի զերծ մնալ քաղաքական գնահատակններից, ուղղակի չի կարող: Ուզենա Անդրանիկ Քոչարյանը, թե չուզենա, դա քաղաքական ակտ է լինելու»,- հայտարարեց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան