Ստեղծում ենք հակակոռուպցիոն դատարան. Նիկոլ Փաշինյանը՝ դատական համակարգում բարեփոխումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Մենք դատավորների աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն ունենք։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մտավախություն հայտնելով, որ հանրությունն իրենց չի հասկանա։

«Մեզ կասեն՝ սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն դատավորների աշխատավարձն եք բարձրացնում»,- նշեց վարչապետը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ լուրջ մասնագետը չի ցանկանա 400 հազար դրամով դատավոր աշխատել։

Դիտարկմանը՝ ինչ երաշխիք ունեն, որ 800 հազար դրամ աշխատավարձ ստանալու դեպքում ևս դատավորները կաշառք չեն վերցնի, վարչապետն ասաց՝ հարցի լուծման համար շփումների մեջ են միջազգային գործընկերների հետ։ «Մենք իրենց ասում ենք՝ ժողովուրդ, մենք հիմա չենք կարող դատավորների աշխատավարձն էականորեն բարձրացնել։ Եթե իրենք մեզ աջակցեն, երեք տարվա կտրվածքով, օրինակ, ստեղծենք հակակոռուպցիոն դատարան, ինչ-որ ձև գտնենք բարձր աշխատավարձերով լուրջ մասնագետներ ներգրավելու, որից հետո իշխանությունը, հանրությունը, ընդդիմությունը տեսնեն՝ լավ դատական համակարգը լավ է, դրանից հետո մեր ժողովրդին կհամոզենք՝ բյուջեից աշխատավարձեր բարձրացնելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան