«Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը կդառնա 2 տարի
Քաղաքականություն
04.06.2019 | 15:36ՀՀ ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքային շեմը 36-ից դարձնել 40 տարեկան, իսկ որոշ մասնագիտությունների դեպքում՝ 45, ինչպես նաև կրճատել «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը՝ 3 տարուց դարձնելով 2 տարի:
Առաջարկվում է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են, տրամադրել տարկետում մինչ ուսումնառության ավարտը: