Նախագահը քաղաքական պատվեր է կատարում, նա կաշկանդված է. Զարուհի Փոստանջյանը՝ Վահե Գրիգորյանի թեկնածության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Քանի որ մեր երկրում տեղի չունեցավ իրական հեղափոխություն, այլ տեղի ունեցավ տեղափոխություն, դրա արդյունքն էլ պետք է լիներ նման առաջադրումը: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ անդամի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը:

«Ես որևիցե կերպ չեմ ուզում Վահե Գրիգորյանի անձը կամ նրա իրավական գիտելիքները թերի գնահատել: Բայց այն, որ այս առաջադրումը տեղի է ունենում քաղաքական նպատակահարմարության ներքո և մի անձի կողմից, ով այդ իրավասությունը չունի՝ ի դեմս նախագահի, հասկանալի է: Նա ուղղակի քաղաքական պատվեր է կատարում, քանի որ կաշկանդված է իր կողմից կեղծ տեղեկատվություն ներկայացնելու հանգամանքով»,- ասաց Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում, ըստ էության, չունենք քաղաքական հակակշիռներ և զսպումների կառուցակարգեր. «Դրա մասին է վկայում, որ մի քանի անգամ նա թեկնածու է առաջադրում, այդ թեկնածուն չի անցնում, հետո առաջադրվում է այն թեկնածուն, որը ցանկալի է իշխող մեծամասնության համար»:

Մանրամասները՝ տեսանյութում: