Վաղը կմեկնարկի Դոնալդ Թրամփի պետական այցը Մեծ Բրիտանիա

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահին ու առաջին տիկնոջը Լոնդոնում հունիսի 3-ին ընդունելու է Անգլիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին. գրում է VOA-ն:

Պետական այս այցի ժամանակ նախատեսված են մեծ հանդիսություններ: Հիշեցնենք, որ հրավերը Թրամփին ներկայացվել էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր, սակայն հետաձգվել էր մի քանի անգամ, այդ թվում անվտանգության հետ կապված հարցերի պատճառով:

Ինչպես վերլուծաբան Չարըլզ Քուփչանն է ասում՝ «Բացի այդ, Դոնալդ Թրամփի հետ կապված հակասական մի շարք խնդիրներ կան»:

75 տարի առաջ այս օրերին էր, որ Դաշնակից ուժերի 150 հազար թվակազմով ուժերը գերմանական զորքերին դուրս մղեցին Ֆրանսիայից: Այս տարեդարձին նվիրված միջոցառումներին Թրամփը մասնակցելու է Անգլիայի Փորթսմութ քաղաքում եւ Ֆրանսիայի Նորմանդիայի շրջանում:

Նախագահը Բուքինգեմյան պալատում մասնակցելու է պետական ճաշկերույթին եւ հանդիպում է ունենալու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Վերջինս դրանից երկու օր անց թողնում է պաշտոնը, քանի որ նրան չհաջողվեց Եվրոպական միությունից իր երկիրը դուրս բերելու հարցում հասնել համաձայնության:
Վերլուծաբան Ջեյքըբ Պարակիլասի խոսքերով, Թրամփը գովեստի մեծ խոսքեր կասի իր հրապարակային հայտարարության մեջ: «Սակայն չեմ կարծում, որ այդ հարաբերություններում կա խորություն: Չեմ կարծում, որ նրանց միջեւ կա ներանձնական որեւէ ամուր կապ»,- ասում է նա:

Մինչեւ հայրենիք վերադառնալը Թրամփն այստեղ հանդիպումներ կունենա Բորիս Ջոնսոնի եւ Նայջըլ Ֆարաջի հետ: իշեցնենք, որ երկու այս գործիչներն են Մեյից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենահավանական թեկնածուները:

Չնայած Մեյի հեռանալու հանգամանքին, Թրամփի հետ նա քննարկելու է երկու երկրների համար կարեւր համարվոր մի շարք, այդ թվում առեւտրին, Իրանի ու Չինաստանի նկատմամբ որդեգրվելից քաղաքականությանն առնչվոր հարցեր:

Սպասվում է, որ Թրամփի այցի ժամանակ Մեծ Բրիտանիայում այս տարի եւս անցկացվեն բողոքի ցույցեր ընդդեմ ներգաղթի ու կլիմայական փոփոխությունների հարցերում նրա որդեգրած քաղաքականության: Անցյալ տարի նրա այցի ժամանակ այստեղ ցույցերին մասնակցում էր ավելի քան 100 հազար մարդ: