«Մարդ չկա, օրական 5 կամ 6 հոգի ենք տանում, նույնիսկ վառելիքի փող չի դուրս գալիս». Միջմարզային ու ներմարզային տրանսպորտներից օգտվողների թիվը կտրուկ նվազել է

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

«Շատ դժվար է, ժողովուրդը փախչում է, իսկ առաջ գալիս էին տոմս առնում և սպասում, որ տվյալ ժամին ավտոբուսը շարժվի: Ստիպված մենք ենք ավտոբուսի կողքին մնում ու տոմս ծախում, կամ մի թղթի կտոր եք տալիս, ասում՝ էս ա: Ուղևորներն էլ են պակասել, հիմնականում դրամարկղում աշխատակիցներ չլինելու պատճառով»,- Վանաձորի ավտոկայանում առկա խնդրի մասին պատմում է Վանաձոր-Շնող երթուղու վարորդ Ռոբերտ Մալյանը:

Արդեն մեկ տարի է՝ ինչ Վանաձորի ավտոկայանի դրամարկղի լուսամուտները փակ են:

Այստեղ բնակիչներին ոչ ոք չի սպասում ու չի սպասարկում: Պատճառն այն է, որ ավտոկայանում տեղի ունեցավ հաստիքների փոփոխություն, բազմաթիվ աշխատակիցների կրճատման հետ միասին կրճատվեցին նաև դրամարկղի աշխատակիցները:

«Կրճատում չէր, ուղղակի հաստիքացուցակ փոխվեց: Մենք բոլորս միաձայն ասացինք, որ դա կխոչընդոտի ավտոկայանի բնականոն աշխատանքին: Անգամ միջին դարերում եղել է տոմս ասվածը, որ մարդն ունենա երաշխիք, որ դա իր տեղն է: Նախկինում գալիս էին տոմս էին վերցնում ու տոմսով գնում էին իրենց ուզած համայնքը: Այդ գործընթացը հիմա չկա»,- ասում է Վանաձորի ավտոկայանի պետ Վլադ Պողոսյանը:

Ալավերդի համայնքի բնակիչ Լիդա Գիգոլյանի համար նույնպես խնդիր է այս տարբերակով օգտվել ավտոկայանի ծառայությունից, սակայն այլ տարբերակ չկա, ինքն էլ շատերի պես ելքը գտել է. «Ալավերդուց, որ գալիս եմ, վարորդին հարցնում եմ, թե երբ են հետ գնալու, ազատ տեղ ունեն, թե չէ, և այդ ժամին իրա հետ նորից հետ եմ գնում: Այստեղ խնդիրներ են առաջանում, նախկինում տոմսարկղից էինք ճշտում բոլոր հարցերը, հիմա տոմսարկղ չկա»:

Վանաձորի ավտոկայանը սպասարկում է միջմարզային 25-30 երթուղի, իսկ ներմարզային՝ 60-65: Վարորդներից ոմանք էլ սակայն դժգոհում են ոչ միայն տոմսավաճառներ չունենալու հանգամանքից, այլև՝ ուղևորների քիչ լինելու փաստից:

«Ավտոմեքենաներն ու տաքսիները շատացել են, մարդիկ էլ մեր ծառայություններից չեն օգտվում, դատարկ գնում-գալիս ենք, բացի դա էլ, դե Հայաստանում պակասել է բնակչությունը»,- ասում է Վանաձոր-Իջևան երթուղու վարորդ Բորիս Ադամյանը:

Գործընկերոջ միտքը սրտնեղած շարունակում է Տաշիր-Վանաձոր երթուղու վարորդ Խաչիկ Մարկոսյանը. «Մարդ չկա, օրական 5 կամ 6 հոգի ենք տանում, նույնիսկ վառելիքի փող չի դուրս գալիս»:

Թե ե՞րբ ուղևորների թիվը կավելանա, կամ, ի վերջո, մարդիկ կսկսե՞ն նախկինի պես օգտվել ավտոբուսների ծառայություններից՝ ոչ ոք չգիտի:

Իսկ ինչ վերաբերում է ավտոկայանում տոմսավաճառների հաստիքներ ունենալուն, ավտոկայանի պետը տեղեկացրեց, որ նոր ղեկավարությունը զբաղվում է այդ հարցերով. «Թե՛ ուղևորափոխադրողներին, թե՛ որպես կարգավորող մաս՝ մեզ, ոչ մեկիս ձեռք չի տալիս: Որովհետև մարդիկ չգիտեն, պետք է վարորդ ման գան, փողը տանեն տան և այլն: Կամ ով ասեց, որ վարորդը պետք է գա պարտադիր մեքենայի կողքին կանգնի, նա որ ժամին պետք է գնա, գալիս է այս ժամից 5 րոպե շուտ գալիս կանգնում է, որ ըստ չվացուցակի շարժվի: Դա արվել է նախկին ղեկավարության ժամանակ: Մենք ինքնաֆինանսավորցող հիմնարկ չենք և նոր հաստիք բացելու լիազորություն չունենք, դա արվում է Երևանում: Հիմա նոր ղեկավարություն է եկել, աշխատում են, որպեսզի մենք ունենք տոմասարկղ և աշխատենք այն բնականոն հունով, որը որ ավտոկայանը աշխատել է վերջին 40 տարիներին: Եթե որոշվի, որ պետք է տոմսավաճառ ընդունենք աշխատանքի, կդիմենք սոցիալական ապահովության կենտրոն, պարտադիր հանգամանքներից մեկը կլինի օտար լեզուների իմացությունը և պետք է մրցույթ անցկացվի»:

Տաթևիկ Ղազարյան