Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն արժևորել են դատաիրավական համակարգի բարեփոխումների ուղղվածությունը որոշակիացնելու դատախազության շահագրգռությունը

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:

 

«Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի օժանդակությամբ արդարադատության համակարգում իրականացվող թիրախային և արդյունավետ ծրագրերը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում պետական հատվածի արդիականացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումներին միտված համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը։

 

Մասնավորապես քննարկվել են ՀԲ-ի աջակցությամբ մեկնարկած՝ ԵՄ Արևելյան գործընկերության մաս կազմող, ինչպես նաև բալկանյան 12 երկրներում՝  արդարադատության մատչելիության, անկախության, արդյունավետության մակարդակի բարձրացմանը, դատաիրավական համակարգի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը միտված ծրագրի իրականացման մեխանիզմներին, գործիքակազմին, դատախազների ներգրավվածությանը վերաբերող հարցեր։

 

ՀԲ ներկայացուցիչներն արժևորել են դատաիրավական համակարգի առկա խնդիրների  ախտորոշման և դրա արդյունքների հիման վրա հետագա բարեփոխումների ուղղվածությունը որոշակիացնելու, համակարգի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից կարևորվող այդ ծրագրին լիարժեք մասնակցություն ցուցաբերելու դատախազության շահագրգռությունը։

 

Նրանք նաև հետաքրքրվել են ազդարարման համակարգի ներդրման գործընթացով, ինչի կապակցությամբ տեղեկացվել է, որ արդեն գործարկվել է ազդարարման էլեկտրոնային հարթակը, որն այդ համակարգի արդյունավետությունն ապահովող հիմնական գործիքն է և որի կիրառման հարցում ՀՀ դատախազությունն ունի առանցքային դերակատարում։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: