«Եթե փակվում ենք մենք, փակվում է ամբողջ բուքմեյքերական ցանցը՝ այդ թվում համացանցային տիրույթում․ «Գուդվին բեթ» ընկերության իրավաբան

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

«Գուդվին բեթ» ընկերության տնօրեն Սարգիս Միքայելյանն այսօր ասուլիս էր հրավիրել, որտեղ հայտարարեց, թե խաղամոլության ահռելի բաժինը համացանցային տիրույթում է, ոչ թե գրասենյակներում։ Միքայելյանը ԱԺ-ին հորդորեց որոշում կայացնելիս լինել օբյեկտիվ, իրենց 1,5 տարի ժամանակ տալ վերաձևակերպելու համար իրենց բիզնեսը, հակառակ դեպքում ընկերությունը կկանգնի փակման եզրին։

Ըստ նրա՝ գրասենյակներում անչափահասներին խաղամոլ դարձնելու վտանգն ավելի քիչ է, քան համացանցում․ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ գրասենյակներում անչափահասների ներգավվածությունը խաղերին բացառվում է և վերահսկվում»։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել «Վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Սա բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցների կողմից դարձել է դժգհությունների առիթ։ Նրանք պնդում են, որ միևնույն է, խաղամոլությունը կշարունակվի համացանցի շնորհիվ, իսկ իրենք ուղղակի կկորցնեն աշխատանքը։

«Գուդվին բեթ» ընկերության իրավաբանի խոսքով՝ կամ պետք է օրենքը հավասար լինի բոլորի համար, կամ իրենք ստորագրահավաք կանեն, կդիմեն ԱԺ, որպեսզի փակվեն բոլոր բուքմեյքերական ընկերությունները ․ «Եթե փակվում ենք մենք, փակվում է ամբողջ բուքմեյքերական ցանցը՝ այդ թվում համացանցային տիրույթում։ Խաղային ոլորտի դե՞մ եք ուզում պայքարել, պայքարե՛ք, եթե պիտի ընդհանրապես չլինի, ուրեմն թող չլինի»։

«Գուդվին բեթ» ընկերության տնօրենի խոսքով՝ միայն խաղասարքերը հանելը հարց չի լուծում, այլ ստեղծում է մեծ աղմուկ և փակված աշխատատեղեր։