Թուրքիան ընդլայնում է իր «Մագիլ» ռազմական օպերացիան Իրաքի հյուսիսում

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Թուրքիայի օդուժի կողմից Հյուսիսային Իրաքի Զափ շրջանի ուղղությամբ իրականացվող  ռազմական գործողության արդյունքում վնասազերծվել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցությանը (PKK-ՔԲԿ)  պատկանող մարտական դիրքեր, թաքստոցներ և զինապահեստներ: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջը. գրում է ermenihaber-ը:

Զափ շրջանի ուղղությամբ թուրքական օդուժի հարձակումները կատարվում են մայիսի 27-ից իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական օպերացիայի շրջանակներում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում  է նաև, որ երբ թուրքական F4 կործանիչը վայրէջք է կատարել Մալաթիայում գտնվող Էրհաչ ռազմաբազայի տարածք, խոտանվել է, իսկ 2 օդաչուները դուրս են ցատկել` ստանալով մարմնական վնասվածքներ: Հավանաբար այդ կործանիչը պիտի կիրառվեր հետագա ռազմական գործողություններում:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Թուրքիայի օդային և ցամաքային ուժերը ներխուժել էին Հյուսիսային Իրաք և գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ։ Հս. Իրաքի Հաքուրքի շրջանի ուղղությամբ իրականացվող գործողություններում սպանվել են 19 քուրդ զինյալ և 2 թուրք զինվոր: