Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն բացահայտել են Սամվել Բաբայանի գրասենյակի հրապարակած միջադեպի հանգամանքները․ կան ձերբակալվածներ

Լուրեր

02.07.2026 | 17:43
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, պարզվել են խուլիգանությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը։

«Վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է նրանց գտնվելու վայրը։ Մայիսի 30-ին Երևանում հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին են բերման ենթարկվել Ալեքսեյ Բ.-ն, Հայկ Մ.-ն, Վրեժ Ա.-ն և Ռոլանդ Ա.-ն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդ. 1-ին մասով և 258 հոդ. 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները, համագործակցելով իրավապահ այլ կառույցների աշխատակիցների հետ, օպերատիվ կերպով ձեռնարկել և ձեռնարկում են անհետաձգելի հետախուզական միջոցառումներ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Զննվել է տուժող կողմի մեքենան, որի վրա հայտնաբերվել է կրակվածի հետք։ Այն մանրակրկիտ ուսումնասիրվել է ոստիկանության փորձաքրեագետների կողմից։ Վերցվել են համապատսախան հետքեր։ Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կասկածանքով բերման ենթարկվածներից Ալեքսեյ Բ.-ն ու Ռոլանդ Ա.-ն ձերբակալվել և գտնվում են ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ միջադեպը անձնային հարաբերությունների դաշտում է:
Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն էր հրապարակել մայիսի լույս 29 գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Ոստիկանությունը նախքան այդ հայտարարությունը արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: