ՀՀ-ում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական և լավատեսական դինամիկայով․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ապրիլ ամսվա մակրոտնտեսական ցուցանիշներին:

«Առաջին 4 ամսվա տվյալներով՝ Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական և լավատեսական դինամիկայով: Ըստ հրապարակված տվյալների՝ ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը 9.2% է, և եթե այն համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված ցուցանիշի հետ՝ ՀՆԱ-ի 7.1% աճ է գրանցվել, սա հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն և մեր խնդիրն է հասցեական և ճիշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այս լավ տրամադրությունը և, ի վերջո, կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի փոխանցմամբ՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը 13.2% է, շինարարության ոլորտում աճն ավելի քիչ է, քան սպասվում էր, թեև վարչապետը համոզված է՝ ցուցանիշը կլավանա, որովհետև հիփոթեքային շուկայում տիրող իրավիճակը կբերի այդ արդյունքի:

Կառավարության ղեկավարը համոզված է՝ ճիշտ քաղաքականություն են վարում, որ հիփոթեքային կամ շինարարական ծրագրերը չեն կապում կոնկրետ շինարարի հետ, և շուկան ինքն է կարագավորում:

Վարչապետը նշեց, որ առևտուրն աճել է 9%, ծառայությունները՝ 16.2%: Արտահանումը, ըստ նրա, ամենաուրախալին է, քանի որ մեկ ամիս առաջ աշխատանքային քննարկում էին արել արտահանման իրավիճակի հետ կապված և որոշակի մտահոգիչ միտումներ կային. «Ուրախ եմ, որ ապրիլին 9.9% աճ ենք արձանագրել: Նաև միջին անվանական աշխատավարձերի որոշակի դինամիկա ունենք, որն ավելի դրական կդառնա առաջիկայում ու մասնավոր հատվածում ևս ավելի շոշափելի կնկատվի: Սա մեզ համար առաջիկա ժամանակահատվածի համար պետք է լինի առանցքային խնդիրներից մեկը»:

Մանրամասները՝ տեսանյութում։