Կառավարությունն առաջարկում է «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետը 3-ից դարձնել 2 տարի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ կառավարությունը առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու ժամկետը 36-ից դարձնել 40 տարեկան, իսկ առանձին  մասնագիտությունների դեպքում՝ 45,  «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետն էլ  3 տարուց դարձնել 2 տարի:

Այս մասին որոշման նախագիծն այսօր խորհրդարանում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Նախագծի մի քանի հոդվածներով հստակեցվում են պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ժամկետները: Վերականգնվում է նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայություն ընդունվելու տարիքը՝36-ից դառնալով 40 տարեկան: Հանձնաժողովում քննարկման ժամանակ լրացում է կատարվել, առաջարկվել է հազվագյուտ մասնագիտությունների գծով սահմանել 45 տարին: Նախատեսվում է նաև քաղաքացու պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կառավարության լիազորված պետական մարմնի կողմից մերժելու հնարավորությունը կառավարության կողմից սահմանված կարգով նշված դեպքերում: Այս նախագծով նաև առաջակվում է, որ այսօր գործող «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն 3 տարի ժամկետը կրճատվի մինչև 2 տարի»,- ասաց Բալայանը:

Նախագծով առաջարկվում է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են, տրամադրել տարկետում մինչ ուսումնառության ավարտը:

Մանրամասները՝ տեսանյութում։