ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության առևտրի կարգավորիչ և ընթացակարգային խոչընդոտների վերացում՝ կարիքների գնահատում» ուսումնասիրությունը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ  Ժնևում կայացել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE-ՄԱԿԵՏՀ) Առևտրի կարողությունների և ստանդարտների կոմիտեի տարեկան նստաշրջանը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ:

«Միջոցառման շրջանակներում ներկայացվել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված` «Հայաստանի Հանրապետության առևտրի կարգավորիչ և ընթացակարգային խոչընդոտների վերացում՝ կարիքների գնահատում» ուսումնասիրությունը` համապատասխան խորհուրդներով:

Փաստաթուղթը պատրաստվել է ՄԱԿԵՏՀ կողմից` 2017-2018թթ. ընթացքում կատարված ուսումնասիրության արդյունքում։ Ուսումնասիրության նպատակն է Հայաստանին տրամադրել տարբեր ուղղությունների վերաբերյալ համապատասխան խորհուրդներ՝ նպատակաուղղված Հայաստանի առևտրի դյուրացման պայմանների բարելավմանը, առևտրի դյուրացմանն ուղղված գործընթացների արդյունավետությանը, տնտեսական զարգացման մեջ առևտրի դերի բարձրացմանը, արտաքին առևտրի խթանմանը, կարգավորիչ ու ընթացակարգային խոչընդոտների վերհանմանը, ներմուծման և արտահանման ընթացքում առաջացող խնդիրների լուծմանը և այլն, ինչպես նաև ներգրավելու համապատասխան դոնոր կազմակերպությունների՝ վերոնշյալ առաջարկությունների իրականացման ուղղությամբ աջակցություն տրամադրելու նպատակով։

Նստաշրջանին մասնակցել են նաև միջազգային տնտեսական կառույցների, ՄԱԿ ԵՏՀ անդամ այլ երկրների ներկայացուցիչներ, մասնավորապես` Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Սերբիայի արտաքին տնտեսական ոլորտի պատասխանատուներ, որոնք ակտիվորեն մասնակցել են մտքերի փոխանակմանը և մասնագիտական քննարկումներին:

Միջոցառման շրջանակներում ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության ղեկավար Ավագ  Ավանեսյանը, ինչպես նաև պատվիրակության անդամները` ներկայացնելով իրենց ոլորտային զարգացումներն ու անդրադառնալով ուսումնասիրության արդյունքում կատարված առաջարկներին:

Այցի շրջանակներում կայացել են նաև հանդիպումներ ՄԱԿԵՏՀ աշխատակազմի ղեկավար-Հանձնաժողովի քարտուղարի հետ, ինչպես նաև Իրավական մետրոլոգիայի միջազգային կազմակերպության (OIML) տնօրենի և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC) ներկայացուցչի հետ»,- ասված է հաղորդագրությունում: