Պետական արարողակարգը պետք է պարզաբանի. Մակունցը՝ Բակո Սահակյանի բացակայության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վեթինգի մասին օրենքի նախագծին։ Նա նշեց, որ նախագիծը մշակման փուլում է։

«Այս պահին մենք դեռևս ունենք այսպիսի որոշում, որ հակված ենք միայն դատական համակարգում դա անել։ Թե հետագա գործողությունները ինչ ցույց կտան և, ի վերջո, ինչ կունենանք արդյունքում, չեմ կարող ասել։ Այս պահին հակված ենք միայն դատական համակարգում իրականացնել»,- ասաց նա։

Մակունցը չհստակեցրեց՝ վեթինգի իրականացումը Սահմանադրության փոփոխություն է՞լ է ենթադրում: Նա նշեց, որ այս պահին որևէ հստակ դիրքորոշում չունեն, որովհետև, հնարավոր է, իրենց մոտեցումներն էլ փոխվեն։

«Ժամկետներն այս պահին հստակ չեմ կարող նշել, բայց կարող եմ ասել, որ հնարավորինս մոտ ժամկետներում մտադիր ենք գոնե նախնական սևագիր տարբերակն ունենալ։ Աշխատում ենք, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում գոնե ունենանք նախնական տարբերակը։ Ոչ թե վերջնական շրջանառության մեջ դնելու առումով եմ ասում, այլ ուղղակի փաստաթուղթը»,- նշեց նա։

Ըստ Մակունցի՝ կարևոր է, որ նախքան հանրային քննարկումը, խորհրդարանում գտնվող ուժերն իրենք ներկայացնեն իրենց առաջարկները։ Կլինի նաև փաթեթի հանրային քննարկում։ Նա ասաց, որ արդեն ստանում են որոշակի առաջարկներ։ Հարցին, թե ինչո՞ւ են նախագծի մշակման աշխատանքները ամիսներ շարունակ թաքուն պահել ընդդիմադիրներից, օրինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր բողոքել, Մակունցը պատասխանեց. «Դեռևս նախընտրական փուլում ներկայացվել է, որ մենք գնալու ենք անցումային արդարադատության։ Վեթինգը հանդիսանում է անցումային արդարադատության գործիքներից ու բաղադրիչներից մեկը։ Եվ այս առումով ոչ թե եղել է աշխատանքային խումբ, այլ «Իմ քայլի» առանձին պատգամավորներ կատարել են ուսումնասիրություն, հավաքագրել են որոշակի նյութեր, աշխատանք են իրականացրել»։

Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ նաև Արցախի նախագահ Բակո Սահկյանի Հանրապետության տոնի միջոցառմանը ներկա չլինելու փաստին: Տիկին Մակունցն ասաց, որ փորձել է պարզաբանում ստանալ կազմակերպիչներից: Նա նշեց, որ պետական արարողակարգը պետք է պարզաբանում ներկայացնի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան