«ՀՀ-ն առանձնակի կարևորում է ԵՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը». Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանն առանձնակի կարևորում է ԵՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ղազախստանյան կողմին՝ գերազանց ընդունելության և ավանդական հյուրընկալության համար, ինչպես նաև մեր հոբելյանական գագաթաժողովի փայլուն կազմակերպման համար: Ցանկանում եմ շնորհավորել նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի կոչումն ստանալու կապակցությամբ: Նուրսուլթան Աբիշի, Ձեր դերը Միության ձևավորման գործում իսկապես անգնահատելի է:

Ինչպես բազմիցս նշել եմ՝ մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությամբ և կգործադրենք բոլոր ջանքերը` համագործակցության մեխանիզմների կատարելագործման և չորս ազատությունների գործնական ձեռքբերման համար:

Այսօրվա հանդիպման օրակարգի հարցերի վերաբերյալ կցանկանայի նշել հետևյալը. որպես նախագահող երկիր՝ Հայաստանն առանձնակի կարևորում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Մենք նպատակադրված ենք արդյունավետորեն ավարտին հասցնել բանակցությունները Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ: Իրանի հետ համաձայնագրիրն արդեն իսկ վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից:

Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ վերջերս Պեկին կատարած իմ այցի ընթացքում Չինաստանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ժամանակ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության համաձայնագիրը հիշատակվում էր որպես մեր երկու երկրների միջև տնտեսական համագործակցության աճին նպաստող առանցքային գործոններից մեկը: Գոհունակությամբ կցանկանայի նշել Սինգապուրի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը, չնայած նրան, որ, ըստ էության, այդ բանակցությունները վարվում են երեք առանձին ուղղություններով` ապրանքներ, ծառայություններ և ներդրումներ:

Հաշվի առնելով, որ Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները գործնականում գրեթե ավարտվել են, իսկ Ծառայությունների և ներդրումների առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները նախաեզրափակիչ փուլում են, կարևոր եմ համարում ամեն ջանք գործադրել, որպեսզի Սինգապուրի հետ համաձայնագրերի փաթեթն ստորագրվի այս տարի:

Ես նաև ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ այս տարվա հուլիսին մտադիր եմ այց կատարել Սինգապուր, որի ընթացքում կանեմ հնարավորը, որպեսզի այս ուղղությամբ առաջընթաց ապահովվի:

Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրականացման գործընթացին: Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս «կարգավորիչ ավազանների» հատուկ իրավական ռեժիմների ստեղծման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, թվային տրանսպորտային միջանցքների աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև թվային զարգացման կենտրոնների ստեղծման հարցերով խմբերի գործունեությունը: Համոզված ենք, որ ԵՏՄ թվային օրակարգի շրջանակում իրականացվող և անդամ պետությունների կարողությունների ընդլայնմանը միտված աշխատանքի դինամիկ զարգացումը կնպաստի համագործակցության մակարդակի բարձրացմանը և հարմարավետ պայմաններ կստեղծի բիզնեսի համար: Նշված ուղղությամբ առաջխաղացումը թույլ կտա անդամ պետություններին բարձրացնել իրենց մրցունակությունը, ավելացնել ապրանքների և ծառայությունների առևտուրը` ինչպես անդամ երկրների միջև, այնպես էլ երրորդ երկրների հետ:

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորումը թույլ կտա անդամ պետություններին զարգացնել համագործակցությունը իրավահավասարության, փոխշահավետության, արդար մրցակցության ապահովման սկզբունքների հիման վրա՝ ելնելով էլեկտրաէներգիայի արտադրողների և սպառողների տնտեսական շահերից: Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների ստորագրումը, որոնք կատարվել են անդամ պետությունների միջև էլեկտրաէներգիայի միջպետական ​​փոխանցումն իրականացնելու մեթոդաբանության լրացման նպատակով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու առանձնահատկությունները: Մեթոդաբանության մեջ արվող փոփոխությունները թույլ կտան ձևավորել անդամ պետությունների միջև էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների պլանավորման, սահմանման և համաձայնեցման սկզբունքները: Դրանք նաև թույլ կտան սահմանել անդամ պետությունների և երրորդ երկրների համակարգային օպերատորների միջև համագործակցության սկզբունքները:

Եզրափակելով խոսքս՝ կցանկանայի նշել, որ ուրախ կլինենք ողջունել ձեզ Երևանում այս տարվա հոկտեմբերի 1-ին՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին»: