Սփյուռքը կանգնած է Հյուսթոնի հայ համայնքի կողքին. Հանգանակություն՝համայնիքն օգնելու համար. VOA

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հյուսթոնի բնակիչն, ով հայ համայնքը իր ընտանիքն է համարում՝ Ֆեյսբուքում ստեղծել է հանգանակություն հավաքելու համար նախատեսված Houston Armenian Family Relief Fund էջը:

 

Ինչպես գիտենք Հարվի փոթորկի հետևանքով մեծապես տուժել է նաև Հյուսթոնի հայ համայնքը: Ինչի արդյունքում տեղի բնակիչ Զարեհ Աղաջանեանը Ֆեյսբուքում հանգանակություն հավաքելու նպատակով մի էջ է բացել: Էջի և հայ համայնքին օգնելու մասին մանրամասները «Ամերիկայի Ձայն»-ը պարզել է հենց Զարեհից:

Հարցազրույցի ժամանակ Զարեհը պատմեց Թեքսասում տիրող ներկայիս իրավիճակի մասին: Նա ասաց, որ քաղաքը խառնաշփոթի մեջ է, դեռ շատ հատվածներ ջրի մեջ են: Փողոցները դեռ փակ են, ընտանիքներից շատերը դեռ չեն կարողանում վերադառնալ տուն:

Զարեհը շնորհակալ է, որ Թեքսասում շատ բարեսիրտ ընտանիքներ կան և հայ համայնքի բնակիչները աջակցում են միմյանց և կացարան տրամադրում: Նա պատմեց, որ երբ շաբաթ երեկոյան ջուրը սկսել էր բարձրանալ իր ընկերները առաջարկել էին հավաքել իրերն ու տեղափոխվել իրենց տուն: Միմյանց հանդեպ հայերի ցուցաբերած աջակցությունը շատ է հուզել նրան:

Զարեհ Աղաջանեանի խոսքերով, տուժած հայ ընտանիքների թիվը դեռ մեծանում է: Այս պահի դրությամբ գտել են 21 հայ ընտանիք, ովքեր մեծապես տուժել են Հարվի փոթորկի հետևանքով: Բացի ջրի հասցրած հետևանքները տներին նաև վնասել են ուժգին քամիները՝ ավերելով տանիքները:

Զարեը նաև տեղեկացրեց, որ հանգանակության միջոցով հավաքված գումարը ամբողջությամբ կբաժանեն այդ ընտանիքներին:

Նրա խոսքերով, տրամադրվող օգնությունը իհարկե միայն գումարի տեսքով չէ: Սան Անթոնիոյից երկու զինվորական տղաներ մեքենայով գնացել են Հյուսթոն օգնելու, մի քանիսն էլ ժամանել են Գլենդելից, Լոս Անջելեսից իրենց մեքենաներով: Զարեհն ասում է, որ բոլորի սիրտը ցավում է իրենց համար և հասնում են օգնության ինչպես, որ կարող են:

Հյուսթոնի հայ համայնքի տղաները նավերով գնում են մարդկանց տները և փորձում փրկել գույքը, որքանով որ հնարավոր է:

Ֆերյսբուքում Զարեհ Աղաջանեանի ստեղծած էջ կարող եք այցելել այս հղումով Houston Armenian Family Relief Fund և գումարը տրամադրել Ֆեյսբուքի միջոցով: Էջն արդեն $24,000 հանգանակություն է հավաքել և դրա հավաքած ողջ գումարը կբաշխվի Հյուսթոնում Հարվի փոթորկից տուժած բոլոր հայ ընտանիքների միջև:

Թեքսասի հայ համայնքին գումարային օգնություն կարող եք տրամադրել նաև Հյուսթոնի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու միջոցով այցելելով https://www.stkevork.org/relief էջ: