Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ անդամների թեկնածուներ է առաջադրել. ովքեր են նրանք

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Վաղը մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան:

Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Թեկնածուներին առաջադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գևորգյանն ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, իսկ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ ՏՄՊՊՀ-ի առաջադրված թեկնածուներն են.

Վահե Չիբուխչյան՝ ՀՀ տնտեսական զարգացաման և ներդրումների նախարարության գործարարի միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչության պետ,

Հայկ Կարապետյան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար,

Արեն Դանիելյան՝ «Արարատբանկ» ԲԲԸ տարածքային ստորաբաժանումների գործառույթների կորդինացման վարչության պետի տեղակալ,

Դավիթ Հովհաննիսյան՝ ՀՀ ՏՄՊՊՀ անդամ,

Տիգրան Մարկոսյան՝ ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն:

Factor.am-ին հայտնի դարձավ նաև, որ Հանրային ծառայություն կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածուներն են.

Մեսրոպ Մեսրոպյան՝ «Ռեդինետ» ՓԲԸ առողջության, աշխատանքի, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ճարտարագետ, աշխատանքային խմբի ղեկավար,

Սեդա Շահինյան՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ,

Կամո Սարգսյան՝ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար,

Սերգեյ Աղինյան՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն օրենդրական նախաձեռնություն է մշակել, որով նախատեսվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում փոփոխություններ կատարել:

Այս նախագծերի ընդունման դեպքում կընդլայնվեն խորհրդարանական խմբակցությունների լիազորությունները: Մասնավորապես, իշխող և ընդդմադիր խմբակցությունները հնարավորություն կունենան Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների թափուր անդամների համար թեկնածուներ առաջադրել:

Նարեկ Կիրակոսյան