Մեր պատասխանը թերահավատներին 2018-ին գրանցված 5.2% տնտեսական աճն է. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

«Հայ ժողովրդի կամքն ու սեփական ուժերով իր ճակատագրի տերը լինելու վճռականությունը 101 տարի առաջ պարտադրեցին թշնամուն նահանջել և հիմքեր ստեղծեցին հայոց պետականության վերականգնման, Հայաստանի առաջին հանրապետության հռչակման համար»,- Բաշ Ապարանում տարած հաղթանակներին նվիրված տոնակատարության ժամանակ այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով մերօրյա Հայաստանի մարտահրավերներին՝ փոխվարչապետը հիշել է այն թերահավատներին, որոնք պնդում էին, թե հեղափոխությունից հետո իշխանությունը չի կարող արձանագրել տնտեսական աճ և չի կարող արդարացնել ժողովրդական վստահությունը երկրի զարգացմանն ուղղված նախաձեռնություններով:

«Ենթադրվում էր, թե մի քանի ամսում տեղի ունեցած արմատական ներքաղաքական փոփոխությունները, իրար հաջորդող ընտրությունները չէին կարող անհետևանք մնալ տնտեսության համար։ Թերահավատների այս խմբին մեր պատասխանն է 2018 թվականին արձանագրված 5.2% տնտեսական աճը, 2019 թվականի առաջին եռամսյակում արձանագրված 7.1% ՀՆԱ-ի աճը և տնտեսական ակտիվության ցուցանիշի շարունակական բարելավումը»,- ասել է Տիգրան Ավինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: