«Ճիշտ է ասել վարչապետը, դավադրությունների վտանգը կա». Վահան Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանից ու Արցախից հնչող վերջին հայտարարություններին՝ համոզմունք հայտնեց, որ առկա որոշակի լարվածությունը զուտ Հայաստանի և Արցախի վերնախավերի միջև է:

Նշենք, որ Արցախի դատախազությունն այսօր հայտարարությամբ հիշեցրել է Ազատության հրապարակում Ջիվան Աբրահամյանի կողմից սպառնալիք պարունակող հայտարարությունների մասին Արցախի նախագահի հասցեին:

«Չեմ կարծում, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունը պետք է արձագանքեր դրան, որովհետև ոստիկանությունն արձագանքել է և պետք է սպասել ոստիկանության գործողություններին»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է օրենքի համաձայն արվի. «Չի կարելի արհեստականորեն սրել»:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանության նախաձեռնած դատաիրավական բարեփոխումներին, Բադասյանն ասաց. «Արդարադատության ասպարեզում նոր Կառավարությունը մատը մատին չտվեց, մինչդեռ կարող էր հեղափոխության կանոններով փոխել դատավորներին: Այսօր արդեն պետք է անի օրենքով, որը շատ դժվար է»:

Մյուս կողմից՝ Բադասյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը պետք է վճռական քայլեր անի, քանի որ ժողովրդի վստահության սահմանը կարող է հատվել: «Վճռականություն ենք պահանջում Հայաստանի իշխանություններից։ Ժողովուրդն իր մանդատն արդեն տվել է»,- ասաց Բադասյանը։

Նրա խոսքով, եթե Հայաստանի իշխանությունը քաղաքական գնահատական չտա նախկին բոլոր ռեժիմներին, դավադրությունները չեն բացառվում: «Գնահատական չտրվեց նախկին ռեժիմներին, և նրանք սկսեցին հակահեղափոխություն իրականացրել՝ ապահովելու հնի վերադարձը, այդ թվում նաև՝ Արցախի իշխանությունները։ Հնի վերադարձի համար իրենք պետք է ազատ արձակեին Քոչարյանին և դատավորի միջոցով արեցին»,- ասաց Վահան Բադասյանը։

Մամուլում հրապարակումներ եղան, որ հայաստանցի գործարար Ռուբեն Հայրապետյանի՝ Արցախի տանը հավաքվում են Արցախի զինվորականությունն ու այստեղի օլիգարխները, քննարկում հակահեղափոխական ծրագրեր։

«Պարզ տեսնում ենք, որ խլրտոցներ արվում են։ Ձեռ էլ կառնեն, որովհետև ազատություն է տրված նրանց ամենքին և ոչ մի արարքի գնահատական տրված չէ: Գործում են ազատ։ Օգտվելով իշխանության թուլությունից՝ կարող են հակառակ քայլն անել»,- նշեց նա:

Անդարդառնալով Արցախի շուրջ հնարավոր դավադրությունների առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Բադասյանն ասաց. «Ճիշտ է ասել վարչապետը, դավադրությունների վտանգը կա: Հեղափոխությունը չպետք է թաղի վարչապետը, այլ հասցնի հաղթանակին: Հայաստանը կեղեքած նախորդ բոլոր ռեժիմներին պետք է տա քաղաքական գնահատական, որ բոլորը պատժվեն՝ յուրաքանչյուրն իր մեղքի չափով, և դրանից հետո արդեն հասարակության մեջ չեն լինի սաբոտաժներ ու խժդժություններ, կլինի միասնականություն, միահամուռ հավատ ապագայի նկատմամբ»: Հակառակ դեպքում, ըստ Բադասյանի, չպատժված հանցագործները ռևանշիզմի փորձեր անելու են և պատրաստ են հրահրել դավադրություններ:

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահն «անօրեն» համարեց քարոզարշավը Արցախի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեկնածուների կողմից՝ հայտարարելով, որ պահանջելու է, որպեսզի օրենքի բացահայտ խախտմամբ այսօր նախընտրական քարոզչություն իրականացնողների թեկնածությունները չգրանցվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան