Հարևանը 3 մլն դրամի «բարեգործություն» է պահանջել՝ անձնական բնույթի տվյալներ չհրապարակելու դիմաց

Լուրեր

12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևանի բնակչից կատարված շորթումը, մեղադրանք է առաջադրվել վերջինիս հարևանին:

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, 2017թ. սեպտեմբերի 3-ին Երևանի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ Ռ.Ա.Գալստյան ներկայացած անձից փոստային առաքման միջոցով ստացել է 3.000.000 դրամի բարեգործություն կատարելու պահանջ՝ զգուշացնելով, որ պահանջը չկատարելու դեպքում իր որդու վերաբերյալ կհրապարակի անձնական բնույթի տեղեկություններ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի բնակիչը «բարեգործության» վերաբերյալ առաջին պահանջն ստացել է 2017թ. մայիսին. իր բնակարանի մուտքի դռան մոտ նա գտել է մի նամակ, որով պահանջվել է 3.000.000 ՀՀ դրամ՝ գումարը փոխանցելու համար տալով մեկ ամիս ժամանակ: Նշված միջադեպից մոտ մեկ ամիս անց՝ 2017թ. հունիսի կեսերին, քաղաքացին ստացել է ևս մեկ նամակ՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության ծառայության միջոցով, որով հիշեցվել է, որ գումարը փոխանցելու համար հատկացված ժամանակը սպառվում է 23.06.2017թ.-ին՝ սպառանալով չհամաձայնելու դեպքում հրապարակել անձնական տվյալները: Քննությամբ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է բնակչի հարևանը՝ նույն շենքի բնակիչ։

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Նախաքննությունը շարունակվում է: