Նորաշենի գյուղապետի վրա կրակած ՀՀ 4 քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Լուրեր

10.07.2026 | 15:04
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
10.07.2026 | 14:50
Սելջուկ Բայրաքթարն Ադրբեջանում է․ նա հանդիպել է Ալիևին
10.07.2026 | 14:39
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել
10.07.2026 | 14:30
Գերզգայուն հարց է․ Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական C-400-ների վաճառքի մասին
10.07.2026 | 14:20
Անգլիայի հավաքականի առանցքային խաղացողներից մեկը մեկուսացվել է և կարող է բաց թողնել ԱԱ-2026-ի առաջիկա խաղը
10.07.2026 | 14:07
Իսպանիայի հարավում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 13:42
Սկանդալ ԱԱ-2026-ում. ակումբը Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստին արգելում է խաղալ Իսպանիայի դեմ
10.07.2026 | 13:31
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
10.07.2026 | 13:19
ՌԴ-ն 137 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան․ զոհեր և վիրավորներ կան
10.07.2026 | 13:10
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
10.07.2026 | 12:59
Մինչ բանակցությունները շարունակվում են՝ ԱՄՆ-ը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, հարվածել Իրանին․ CNN
10.07.2026 | 12:50
Բացահայտվել է 168 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
10.07.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով պրոպան գազ և պարարտանյութ կուղարկվի Հայաստան
10.07.2026 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.07.2026 | 12:21
Թուրքիան իր C-400-ները վաճառել է երրորդ երկրի․ գործարքը մասին կհայտարարվի հուլիսի 10-ին․ Hurriyet
Բոլորը

Մայիսի 3-ին՝ ժամը 18.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին, անհայտ անձինք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել են Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ճանապարհը և կրակահերթ արձակել նրա և ուղևորի՝ Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, Կարեն Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կրակողները դեպքի վայրից դիմել են փախուստի:

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է և միջազգային հետախուզում է հայտարարվել 1978 թ. ծնված Ռոլանդ Գալուստովի, 1994 թ. ծնված Ռոբերտ Գալստյանի, 1989 թ. ծնված Արթուր Նազարյանի և 1989 թ. ծնված Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ:

Դեպքի հանգամանքները ճշտվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում հիշյալ անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է: