Ինչքան Արցախը տարանջատվեց Հայաստանից, այնքան մոտենալու է Ադրբեջանին. «Սասնա Ծռերն» ավտոերթով մեկնում է Արցախ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.02.2026 | 23:31
Սրբուհի Գալյանը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները
05.02.2026 | 23:30
Սևանա լճում ձկան որսը կթույլատրվի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20
05.02.2026 | 23:16
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.02.2026 | 23:07
Ռուսաստանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային զենքի սահմանափակման պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության գալուն․ Axios
05.02.2026 | 22:50
Պարեկները հայտնաբերել են «դրիֆթ» կատարած վարորդներին
05.02.2026 | 22:45
Ինչ պետք է անեն Անգլերեն առարկայի միասնական քննությունը վերահանձնող դիմորդները
05.02.2026 | 22:35
Տիգրան Խաչատրյան-Մայքլ Օ’Ֆլահերթի հանդիպում․ ուշադրության կենտրոնում՝ փախստականների իրավունքները
05.02.2026 | 22:26
Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը՝ մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող
05.02.2026 | 22:13
Օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված մեքենայով ճանապարհային խախտումների մասին որոշումները կծանուցվեն սահմանային անցակետերում
05.02.2026 | 22:01
Դեսպան Սարմեն Բաղդասարյանը հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նախագահին
05.02.2026 | 21:52
ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստը հացադուլ է հայտարարել 
05.02.2026 | 21:40
ԱՄՆ դեսպանատունը կարող է վերանշանակել ձեր հարցազրույցի օրը․ ինչ պետք է իմանան ոչ ներգաղթային վիզայի դիմորդները
05.02.2026 | 21:26
Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները
05.02.2026 | 21:17
ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ստորագրվել է Հայաստան–ԱՄԷ տնտեսական համաձայնագիր
05.02.2026 | 21:12
300 մլն դրամ «փրկագին»` Վարդան Հարությունյանի համար. ով է վճարել և ինչպես պարզել ծագումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 25-ին «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամներն ավտոերթով կշարժվեն դեպի Արցախ: Այս և այլ թեմաների շուրջ Factor.am-ը զրուցել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանի հետ։

– Պարո՛ն Սաֆարյան, երթը կրում է «Միասնության ավտոերթ» անունը: Ի՞նչն է մտահոգել «Սասնա Ծռերին», ի՞նչ է պատահել Արցախի և Հայաստանի միասնության հետ, ավտոերթի նպատակը ո՞րն է:

– Աշխարհում և տարածաշրջանում զարգացումները տանում են մի ուղղությամբ, որ որոշ մարդիկ կամ որոշ պետություններ փորձում են Արցախն ավելի անջատել Հայաստանից: Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ աշխարհում Ռուսաստանի դեմ գնում է որոշակի դեմարշ և որոշ տարածաշրջաններում՝ Սիրիայի կամ Ուկրաինայի հարցով, կան խիստ ճնշումներ Ռուսաստանի նկատմամբ, և Ռուսաստանն այսօր խնդիր ունի Կովկասում, այդ թվում՝ Այսրկովկասում ամրապնդվելու: Եվ նրանք շատ արագ տեմպերով փորձում են վերցնել Արցախի կառավարումը:

– Ինչպե՞ս է դա արտահայտվում։ Ձեր կուսակիցներն Արցախի «աբխազացման» վտանգի մասին են հայտարարում, դա ինչպե՞ս է տեղի ունենալու:

– Մենք արդեն տեսնում ենք հինգերորդ շարասյան գործունեությունն Արցախի տարածքում։ Դրանք Արցախում գտնվող, այսպես կոչված, իշխանություններից մի շարք մարդիկ են: Դրանք նաև մարդիկ են, որոնք, այո՛, չեն գտնվում իշխանության մեջ, բայց հասարակական սեկտորում խոսում են այն մասին, որ, օրինակ, Արցախի հարցի լուծման մանդատը պիտի տրվի Ռուսաստանին: Հայտնվել են մարդիկ, որոնք հայտարարում են՝ ովքեր Արցախը համարում են Հայաստանի մարզ, չհատեն Արցախի սահմանը: Այս գործողությունները, և ոչ միայն, ուղղված են նրան, որ ամեն կերպ Արցախը տարանջատեն Հայաստանից և, այո՛, դնել ռուսական մանդատի տակ:

– Ի՞նչ խնդիր է լուծում այս ավտոերթը, որովհետև կան մեկնաբանություններ, որ սադրանք է լինելու՝ հիշելով Բերձորի հայտնի դեպքերը։ Ո՞րն է իրական նպատակը։

– Իրական նպատակն է՝ հինգերորդ շարասյանը և նրանց տերերին, առհասարակ՝ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ չի կարող լինել, որ Արցախի հարցի լուծման մանդատը տրամադրվի որևէ պետության՝ բացի Հայաստանի Հանրապետությունից։ Արցախի խնդրի լուծման մանդատը բացառապես պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, և խնդիրը պետք է լուծվի բացառապես ՀՀ-ի տարածքային ամբողջականության շրջանակում:

– Արդյո՞ք այս ավտոերթը չի գրգռի կրքեր, բաժանման մասին հայտարարությունների տեղիք չի՞ տա:

– Իհարկե՝ ո՛չ: Մենք ասում ենք՝ Արցախ-Հայաստան, մենք ի՞նչ նկատի ունենք։ Արցախի և Հայաստանի ղեկավարությա՞նը, թե՞ մենք նկատի ունենք մեր ժողովրդին։ Չկա որևէ տարանջատում հայ ժողովրդի մեջ, այդ թվում՝ արցախաբնակ հայության և այլ հայության միջև։ Կա Արցախում գտնվող որոշ բդեշխների՝ հակահեղափոխության գործունեության հեղափոխական կառավարության դեմ, բայց սա Արցախի ժողովուրդը չի։ Խնդիրը սա է՝ մենք տարանջատել ենք Արցախը Հայաստանից, այդ սուտն ենք հորինել, թե Արցախն անկախ պետություն է, ինչի պտուղները մենք այսօր քաղում ենք։ Այդ, այսպես կոչված, անկախ պետության ապօրինի իշխանություններն այսօր բաժանարար գծեր են գծում Հայաստանի և Արցախ մարզի միջև։

– Այս ավտոերթն այդ իշխանությունների՞ դեմ է:

– Ավտոերթն իր մի մասով ցույց է տալիս, որ, այո՛, Արցախում պիտի տեղի ունենա այն հեղափոխությունը, ինչ Հայաստանում։ Չի կարող Հայաստանի մարզերից մեկում տեղի ունենալ այսպիսի փոփոխություն, իսկ նրա մարզերից մեկում՝ մնա նույն իրավիճակը: Այո՛, ներկայիս իշխանություններն անհապաղ պիտի հեռացվեն, բայց սա ընդամենը մեր մեսիջներից մեկն է։ Մեր հիմնական մեսիջը նրանում է, որ Արցախը չի կարող լինել տարանջատված Հայաստանից, և Արցախը միասնական է Հայաստանի հետ: Կա միայն մեկ խնդիր, որ Արցախում հեղափոխությունից հետո հակահեղափոխականները մնացել են դեռ պետական պաշտոնների: Նրանք բոլորը պետք է հեռացվեն պետական պաշտոններից և անցնելով անցումային արդարադատության քավարանով՝ նրանցից շատերը հայտնվելու են բանտերում։

– Դուք Արցախը փաստացի Հայաստանի մարզ դարձնելու օրակարգ եք առաջ բերում, որքանո՞վ է դա այսօր իրական։

– Դեռևս Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրով Արցախը հայտարարված է որպես ՀՀ-ի տարածք, մենք հիմա նորից խոսում ենք միացման մասին։ Արցախը 20-ից ավելի տարի է՝ դե յուրե միացված է Հայաստանին: Առհասարակ, մենք պետք է դուրս գանք այս Երրորդ Հանրապետության հասկացությունից։ Ի՞նչ բան է Երրորդ Հանրապետությունը։ Մենք՝ հայերս, նախորդ դարասկզբին ստեղծեցինք պետություն, որը ճանաչվեց միջազգային հանրության կողմից, ինչից հետո Կոմունիստական Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորված հարձակում գործեցին Հայաստանի վրա և կիսեցին երկիրը: Մի մասն անցավ Կոմունիստական Ռուսաստանին, որտեղ ագրեսորը ստեղծեց, այսպես կոչված, Սովետական Հայաստան: Սովետմիության փլուզումից հետո մենք ճանաչեցինք մեզ գրաված ագրեսորի սահմանները: Մենք սրանից պիտի դուրս գանք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան