Կայացել է ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների կիրառմանը նվիրված աշխատաժողովը

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարությունում կայացել է ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների կիրառմանը նվիրված աշխատաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ՝ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ։

 

«Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների բաժնի ղեկավար Դիանա Յաբլոնսկայան:

 

Մանե Ադամյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշել է, որ միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի գերատեսչություններին ավելի մոտիկից   Թայեքս և Թվինինգ գործիքներին ծանոթացնելու նպատակով՝ դրանք առավելագույնս օգտագործելու համար։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված են մի շարք դրույթներ, որոնց իրականացումն արդյունավետ ապահովելու համար անհրաժեշտ է ԵՄ փորձագետների աջակցությունը, ինչը կիրականացվի Թայեքս և Թվինինգ գործիքների միջոցով։ Փոխնախարարը հավելել է, որ նշված գործիքները լայնորեն և հաջողությամբ կիրառվում են ինչպես այն երկրներում, որոնց հետ աշխատում է ԵՄ-ն, այնպես էլ  հենց ԵՄ անդամ երկրներում։

 

Դիանա Յաբլոնսկայան իր ներածական խոսքում ընդգծել է, որ Թայեքս և Թվինինգ գործիքների միջոցով իրենք օգնում են պետական մարմիններին հասնել ավելի մեծ արդյունքների։

 

Եվրոպական հանձնաժողովի փորձագետները մանրամասն ներկայացրել են վերոնշյալ գործիքների կիրառման հնարավորությունները ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին, այնուհետև պատասխանել մասնակիցների հարցերին:

 

Հիշեցնենք, որ աշխատաժողովի նպատակն է ապահովել ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների առավել արդյունավետ կիրառումը ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից: