ԵՄ-ն պատրաստակամ է հետագա աջակցությունը ցուցաբերելու ոչ միայն ՍԻԳՄԱ-ի այլև ԵՄ այլ ֆինանսական գործիքների միջոցով

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի նախագահությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի հանրային կառավարման ոլորտի վերաբերյալ ՍԻԳՄԱ-ի կողմից մշակված ելակետային գնահատման զեկույցի ներկայացումը:

«Միջոցառմանը ներկա էին ինչպես Կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցիչությունների ղեկավարներ:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել զեկույցի մշակման գործընթացում ներգրավված բոլոր փորձագետներին կատարված աշխատանքի համար և բարձր գնահատել զեկույցի շրջանակներում արված ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները: Փոխվարչապետը նշել է, որ զեկույցը հիմք կհանդիսանա հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների ռազմավարության մշակման համար:

Մհեր Գրիգորյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է հանրային կառավարման ոլորտում նախանշված բարեփոխումների օրակարգն ու տրամաբանությունը և ընդծգել, որ դրանց իրականացման հարցում Կառավարությունն ակնկալում է համագործակցել զարգացման գործընկերների հետ՝ կարևորելով նրանց փորձագիտական ներուժն ու լավագույն փորձը:

Վասիլիս Մարագոսը ողջունել է զեկույցի մշակման ընթացքում Հայաստանի Կառավարության հետ ունեցած գերազանց համագործակցությունը ինչպես նաև ՍԻԳՄԱ-ի խորհրդատվություններին արձագանքելու պատրաստակամությունը: Նա շեշտել է, որ Հայաստանի կառավարությունն ունի այժմ յուրահատուկ հնարավորություն ՍԻԳՄԱ-ի գնահատման արդյունքում արված առաջարկները դիտարկելու քաղաքացիակենտրոն հանրային կառավարման համակարգի ձևավորման շրջանակներում: ԵՄ-ն պատրաստակամ է հետագա աջակցությունը ցուցաբերելու ոչ միայն ՍԻԳՄԱ-ի այլև ԵՄ այլ ֆինանսական գործիքների միջոցով:

Միջոցառման ընթացքում ՍԻԳՄԱ-ի ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են զեկույցի հիմնական վեց բաժինները, Հայաստանի հանրային կառավարման ոլորտում բացահայտված թերություններն ու դրանց շտկման վերաբերյալ խորհրդատվությունները:

Հանդիպման ավարտին փոխվարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին, մասնավորապես, հանրային ծառայությանը, Հայաստանում դրանց առանձնահատկություններին և ոլորտի ռազմավարության մշակմանը»,- ասված է հաղորդագրությունում: