Կալիֆոռնիայի նահանգային սենատը Հայաստանում առևտրային գրասենյակ բացելու օրինագիծ է ընդունել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կալիֆոռնիայի նահանգային սենատն ընդունել է օրինագիծ, ըստ որի, Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրային գրասենյակ կբացվի։ Այս մասին տեղեկացնում է Asbarez-ը։ Օրինագիծը ներկայացվել է սենատոր Էնթոնի Պորտանտինոյի նախաձեռնությամբ:

«Մեր առաջնահերթություններից մեկը Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև տնտեսական, հատկապես՝ ՏՏ, զբոսաշրջության, բիոտեխնոլոգիայի ոլորտներում, հնարավորությունների բարձրացումն է։ SB 302  օրինագիծը  Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրային և տնտեսական կապերն ավելի պաշտոնական կդարձնի։  Ինձ համար, որպես ԱՄՆ-ում  հայկական ամենամեծ համայնքի ներկայացուցիչ,  մեծ պատիվ է և ուրախություն, որ այս օրինագիծը Սենատում առաջ է գնում։ Անհամբեր սպասում եմ առևտրային գրասենյակի բացմանը։ Կալիֆոռնիան տնտեսական ոլորտի առաջատարն է, իսկ հայկական համայնքը՝ մեր հաջողության կարևոր բաղկացուցիչը: Սա օգտակար կլինի թե՛ Կալիֆոռնիայի, թե՛ Հայաստանի համար»,- նշել  է Պորտանտինոն։

Առևտրային գրասենյակը կգտնվի Հայաստանում և կծառայի Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային կապերի զարգացմանը:

Հիշեցնենք, որ ավելի  վաղ նահանգային սենատն այսպիսի գրասենյակ հիմնելու որոշում էր ընդունել, սակայն Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը 2007թվականին այն չեղարկել էր։

 

Նելլի Մելքոնյան