ՊՎԾ պետի պաշտոնակատարը պոպուլիստական հայտարարություն է արել. Վալերի Օսիպյանը՝ ոստիկանության խախտումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ոստիկանությունում չարաշահումների մասին ՊՎԾ պաշտոնակատարի հայտարարությունը ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պոպուլիստական է որակում:

«Պարզաբանումը, որ ՊՎԾ պաշտոնակատարը ներկայացրել է, կարծում եմ՝ կրում է պոպուլիստական բնույթ: Ես կոռեկտ չեմ համարում այս փուլում, դեռևս քննությունը չավարտած, փորձում են ենթադրյալ մեղադրանքներով ներկայացնել անձանց: Ինքը շտապեց, միգուցե դիլետանտություն է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վալերի Օսիպյանը:

ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ ուսումնասիրելով պետհամարանիշերի ձեռքբերման գործընթացը՝ ՊՎԾ-ն արձանագրել է, որ 2008-ից սկսած՝ խախտվել է Գնումների մասին օրենքը: Քյարամյանը նաև նշել էր, որ արձանագրված խախտումները եղել են թե՛ նախկինում, թե՛ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարման օրոք:

Ըստ նրա՝ ոստիկանությունը պետհամարանիշերի ձեռքբերման ընթացակարգում ստեղծել է ոչ մրցակցային իրավիճակ: Կառույցն առաջիկայում կամփոփի ուսումնասիրություններն ու նյութերը կուղարկի Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ): Ըստ Օսիպյանի՝ ոստիկանությունը գործում է թափանցիկ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան