Պարո՛ն Վանեցյան, կկազմակերպեք դա․ Փաշինյանի հանձնարարականը՝ ԱԱԾ տնօրենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:25
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստում մարզադաշտ կառուցելու խնդրանքով դիմեց գործադիրին։

Ըստ Արթուր Վանեցյանի՝ Հայաստանն այսօր խնդիր ունի․ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետև այն չի համապատասխանում միջազգային պահանջներին:

Նրա խոսքով՝ ժամանակակից մարզադաշտը, որ հիմա կառուցում են, նախատեսում է նաև մեծ կանաչապատ գոտի. «Այսինքն, մարզադաշտի շուրջը այգի է տնկվում: Մարզադաշտը գրավելու է 5-6 հեկտար տարածք, իսկ շուրջը 10-15 հեկտար այգի պետք է լինի, ժամանցի վայր նաև»:

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ կա գաղափար, որ մարզադաշտը կառուցվի Հյուսիս-հարավին հարակից որևէ տեղում, և դա լավ գաղափար է:

Քննարկմանը միացավ նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և նշեց, որ ճիշտ կլինի, որ օլիմպիական նորմատիվներով կառուցվի մարզադաշտը, որը  թույլ կտա Հայաստանում օլիմպիադա կազմակերպելու հարց բարձրացնել:

«Ես դեմ չեմ, պարոն Վանեցյանի հետ կազմակերպեք, ես միայն ուրախ կլինեմ։ Պարո՛ն Վանեցյան, կկազմակերպեք դա»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։