Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդը բաշխել է ծրագերի ֆինանսավորման գումարները

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի մայիսի 22-ին կայացած արտահերթ նիստը քննարկել է ներկայացված ծրագրերի համար ակնկալվող միջոցների տրամադրման հարցը և հաստատել գումարի բաշխումն ըստ այդ ծրագրերի։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«ՀՀ վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի N 486-Լ որոշմամբ ստեղծվել է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ և հաստատվել խորհրդի կազմը: Խորհրդի նախագահ է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

2019թ. մայիսի 17-ին Խորհրդի նախագահը հրավիրել է առաջին նիստը, որին մասնակցել են խորհրդի 22 անդամներից 21-ը, ինչպես նաև հրավիրվել են ազգային փորամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների ղեկավարները:

Օրակարգի համաձայն միաձայն հաստատվել է խորհրդի աշխատակարգը:

Օրակարգի մյուս հարցերը վերաբերում էին պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին հատկացված 20 մլն դրամի բաշխմանը և ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների ներկայացմանը:

Բյուջեով ազգային փոքրամասնություններին հատկացված 20 մլն դրամի բաշխման կապակցությամբ որոշվել է 8.998.000 դրամը, ինչպես նախկինում, հավասարապես բաշխել 11 ազգային փոքրամասնությունների համայնքները ներկայացնող խորհրդի անդամ կազմակերպությունների միջև, իսկ 1 մլն 2 հազար դրամը փոխանցել կազմակերպություններից մեկին, այն է. «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ-ին՝ խորհրդի միասնական միջոցառումների կազմակերպման համար:

Բյուջեով նախատեսված գումարի մնացյալ 10 մլն դրամը որոշվել է բաշխել համաձայն ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների կողմից (այդ թվում նաև՝ խորհրդի անդամ չհանդիսացող) ներկայացրած ազգային մշակույթի զարգացմանը, լեզվի և ինքնության պահպանմանը, ինչպես նաև իրավական դաշտում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացմանն ուղված առավել կարևոր  նախաձեռնու­թյունների և ծրագրերի՝ առավելություն տալով այն համայնքների ծրագրերին, որոնք չունեն պետականություն և մեծաթիվ են (եզդիական, ասորական, քրդական): Հաշվի առնելով այն, որ ոչ բոլոր կազմակերպություններն էին նիստին ներկայացրել համապատասխան ծրագրեր, առաջարկվել է այդ բացը լրացնել մինչև մայիսի 21-ը:

Մայիսի 22-ին, ժամը 15:00-ին նշանակվել է խորհրդի արտահերթ նիստ ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերի քննարկման և հաստատման համար:

Նախատեսված ժամին կայացած Խորհրդի արտահերթ նիստը քննարկել է ներկայացված ծրագրերի համար ակնկալվող միջոցների տրամադրման հարցը և հաստատել գումարի բաշխումն ըստ այդ ծրագրերի»,- նշված է հաղորդագրության մեջ: