ԱՄՆ-ը 2 շաբաթ է տվել Թուրքիային՝ ռուսական S-400-ներից հրաժարվելու համար

Լուրեր

10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան CNBC հեռուստաալիքը հայտնել է, որ Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցում, որոնք առաջիկայում Կրեմլը պիտի մատակարարի Անկարային. փոխանցում է ermenihaber-ը:

Հեռուստաալիքը, հիմնվելով անանուն աղբյուրի վրա, նշում է, որ ամերիկյան ղեկավարությունը 2 շաբաթ ժամանակ է տվել Թուրքիային, որպեսզի թուրքական կողմը վերջնական որոշում կայացնի այդ հարցի շուրջ։

Ըստ  CNBC-ի, եթե այդ ընթացքում Անկարան չհրաժարվի 2017թ. S-400-ների վերաբերյալ կնքած ռուս-թուրքական գործարքից, ապա ԱՄՆ-ն Թուրքիային  չի մատակարարի թուրք-ամերիկյան պայմանագրով նախատեսված նոր սերնդի F-35 կործանիչները։  Բացի այդ ԱՄՆ-ն կարող է նաև պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Նշվում է, որ այդ ժամկետը ոչ մի պարագայում չի երկարացվելու:

ԱՄՆ-ի պետքարտուղարության մի աշխատակից էլ ասել է, որ, եթե S-400-ները մատակարարվեն Թուրքիային, ապա թուրքերի համար շատ բացասական հետևանքներ կլինեն։

Ուշագրավ է, որ CNBC-ի հայտնած տեղեկությունից հետո Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը բողոքել է, որ ԱՄՆ-ն վերջին ժամանակներս S-400-ների հարցով ճնշում է գործադրում Անկարայի վրա։