«Դատավորն իր վրայից ուզում է գցել պատասխանատվությունը»․ պատգամավորները՝ Քոչարյանի գործի կասեցման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 16:05
Մայր Աթոռի արձագանքը՝ պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելուն
16.12.2025 | 16:01
Քրեական վարույթ է հարուցվել 37-ամյա տղամարդու կողմից հոր ու մոր սպանության դեպքով
16.12.2025 | 15:52
Ռոբերտ Արզումանյանը` ժյուրիի կազմում․ The Guardian-ն ընտրում է տարվա լավագույն ֆուտբոլիստներին
16.12.2025 | 15:45
Աբովյանի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է հայտնաբերվել
16.12.2025 | 15:36
Ճամբարակի համայնքապետին պատկանող ինքնակամ շինությունը պետք է քանդվի․ Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել
16.12.2025 | 15:22
Եվրոպայի առաջնորդները խոստանում են բազմազգ ուժեր ստեղծել Ուկրաինայի համար
16.12.2025 | 15:10
ՀՀ ՊՆ-ն ԵՄ-ից 20 մլն եվրո կստանա // Թրամփը BBC-ից 5 մլրդ դոլար է պահանջում․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 15:06
Դատավորներին 40 հզր դոլար՝ բարենպաստ դատական ակտի համար․ փաստաբան Արմեն Օհանյանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան
16.12.2025 | 14:54
Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան, ԱՄՆ-ն ու Եվրոպան Բեռլինում համաձայնության են եկել անվտանգության երաշխիքների շուրջ
16.12.2025 | 14:46
Ակադեմիական քաղաքի զարգացման նոր հայեցակարգ կընդունվի, 2 տարի առաջ ընդունվածն ուժը կորցրած կճանաչվի
16.12.2025 | 14:35
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Ճամբարակում մասնակցել է «Վորքաութ» մարզահրապարակի բացմանը 
16.12.2025 | 14:24
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
16.12.2025 | 14:23
Հայաստանում ընտրել են տարվա լավագույն ֆուտզալիստին
16.12.2025 | 14:15
1055 անձ հոսպիտալացվել է․ ինչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 14:07
Քննարկում չկա. Ռուբինյանը` նոր երկաթգիծը ՌԴ-ի կողմից շահագործելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը գործը կասեցնելով և Սահմանադրական դատարան ուղարկելով ուզում է հասկանալ այն հոդվածի սահմանադրականությունը, որով պատրաստվում է դատել ամբաստանյալին։

«Հետագայում ակնհայտ է, որ գործը գնալու է Եվրոպական դատարաններ ու հնարավոր է նաև տարատեսակ վճիռներ, դատավորն ուղղակի ուզում է իր վրայից պատասխանատվությունը քցել ՍԴի վրա»,- ենթադրում է ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Պատգամավորն ընդհանրապես ճիշտ չի համարում, որ ամբողջ երկիրն այսօր կենտրոնացել է Քոչարյանի դատավարության վրա։ Մի մարդու խափանման միջոցը փոխելու պատճառով դատարանների երեկվա շրջափակումը նա համարում է վտանգավոր։

«Եթե չէինք վստահելու դատարանի վճռին, ինչո՞ւ էինք առհասարակ դիմում դատարան։ Այսինքն, եթե դիմել ենք դատարան,եթե  գործը հասել է դատարանին, ուրեմն պետք է վստահենք դատարանի կայացրած վճռին։ Եթե չենք վստահելու, պետք է անենք դատական համակարգի  բարեփոխումներ, նոր միայն սկսեինք նման աղմկահարույց գործերի քննությունը։ Եթե մենք խոսում ենք տնտեսական բարեփոխումների մասին, չենք գնում ՊԵԿի դիմաց փակում, ֆինանսների նախարարությունը փակում, Կենտրոնական բանկը շրջափակում ու ասում՝ դե եկեք բարեփոխումներ անենք։ Էդպես ուղղակի չի կարելի»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ընդհանրապես հակասահմանադրական է համարում երեկ առավոտյան դատարանների մոտ տեղի ունեցածը։ Ըստ նրա, դա էապես վնասեց Հայաստանի միջազգային հեղինակությունը:

«Երեկ մենք տեսանք, թե ինչպես դատավորը, որը փորձում էր իր սահմանադրական իրավունքը, աշխատանքի իրավունքը իրացնելու համար անգամ պատուհանից մտնել աշխատանքի և սայթաքեց, վայր ընկավ, ոստիկանները կանգնած որևէ կերպ չէին խառնվում։ Պարոն Օսիպյան, սա՞ է ձեր արդարադատությունը, սա՞ է ձեր ժողովրդի կողքին կանգնած լինելը, թե ձեր համար տարբերություն չկա որ իշխանությանն եք ծառայում»,- հարցնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ տիկին Զոհրաբյանի, ժողովուրդն իրավունք չուներ դատարանների մուտքեր փակել, դա նշանակում է, որ երկրում խորհրդարան չկա։ Պատգամավորին նույնիսկ դատարանների հասցեն են ուղարկել անձնական նամակով, որպեսզի ինքը նույնպես միանա դատարանների շրջափակմանը։ Ինքը դեմ չէ դատական համակարգի բարեփոխմանը, բայց դրա համար ուրիշ ճանապարհներ կան։

«Մենք երկիրը կանգնեցնելու ենք քաղաքացիական պատերազմի շեմին, բոլոր հարցերը պիտի լուծվեն խորհրդարանում։ Երբ որ նախկինում Փաշինյանն ասում էր՝ ինձ պետք են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև ես չունեմ մեծամասնություն այս բարեփոխումները, այդ թվում դատաիրավական բարեփոխումները անցկացնելու համար, հիմա կա բացարձակ մեծամասնություն։ Մենք էլ ասում ենք՝ բոլոր էդ բարեփոխումներին աջակցելու ենք, ինչի է պետք գրոհել»,- տարակուսում է պատգամավորը։

Ի դեպ, անդրադառնալով երեկ դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Քոչարյանի և մյուսների գործով քրեական վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու փաստին, տիկին Զոհրաբյանը նկատում է, որ, հավանաբար, այդ գործում դատարանը իրավական փակուղի է մտել և ուզում է հասկանալ, թե ինչպես շարունակի այն․ «Քանի որ 2008 թվականին սահմանադրական կարգի տապալման 3011 հոդվածը չի եղել, տվյալ քրեական գործում, գործը փոխանցվել է ՍԴ, ըստ ինձ հասած տեղեկատվության այդ հոդվածի սահմանադրականությունը ճշտելու համար, ոչ թե փակելու»։

Իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը չի կարող ասել, թե արդյոք վիճարկվող հոդվածն իսկապես հակասահմանադրական է, պետք է նայել, թե ինչ հիմնավորմամբ է դատավորն այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Միաժամանակ, պատգամավորը չի ասում, թե ինչ վերաբերմունք կունենա Սահմանադրական դատարանի որոշման նկատմամբ, եթե հաշվի առնենք, որ երեկ արգելափակվել էր նաև ՍԴ-ի մուտքը, այսինքն, նրան էլ չի հավատում նոր իշխանությունը և ժողովուրդը։

«-Եթե ՍԴն որոշում է կայացնում, կայացնում է, ես ի՞նչը ի գիտություն ընդունեմ։

Չէ, հաշվի առնենք այն, որ դուք չեք հավատում հիմիկվա դատարաններին, դատարանները չեն սպասարկում ժողովրդի շահերը։

Դատարանները չպետք է սպասարկեն ժողովրդին, դատարանները պետք է կատարեն օրենքի պահանջները, օրենք, որն ընդունում է ԱԺն, իսկ նա էդ օրենքները ընդունում է հաշվի առնելով ժողովրդի շահերը։ Հետևաբար, եթե դատարանների հեղինակությունը զրո է, էդ իշխանությունը չի կարող գոյատևել,- ամփոփում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։

Ի դեպ, ավելի ուշ Մարտի 1-ի գործով զոհերի իրավահաջորդ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումից պարզ դարձավ, որ Սահմանադրական դատարան ուղարկվելու փաստով արդեն իսկ կասեցվել է հենց փաստը բողոքարկելու հնարավորությունը։ Այսինքն, կողմերից ոչ մեկը չի կարող բողոքարկել դատավորի արարքը։

Մհեր Արշակյան